Thursday, January 29, 2015

Led Zeppelin

Աղբյուրը Wikipedia-ից Խմբագրված Գիսանեյից 
Led Zeppelin - Բրիտանական ռոք-խումբ: Կազմավորվել է 1968թվականի սեպտեմբերին,Լոնդոնում, ճանաչված է, որպես ժամանակի լավագույն խմբերից մեկը:Ալբոմների ստեղծման աշխատանքներից առաջ նրանք կոչվում էին  The New Yardbirds: Ստեղծելով սեփական ոճը Լեդ Զեփելինը դարձավ հարդ ռոքիառաջատար խմբերից մեկը, հեւի կազմավորման հենակետային խմբերից:  Հենց Լեդ Զեփելին է (ըստ Allmusic), հրաժարվելով սինգլերի թողարկումից, ստեղծել «ալբոմային ռոք» հասկացությունը:

Խմբի անդամներ
Ռոբերտ Փլանթ
Ջիմի Փեյջ
Ջոն Փոլ Ջոնս 
Ջոն Բոնեմ

1969-1980

Փեյջի և Պլանտի հանդիպումը տեղի է ունենում Թեմզայի ափին։ Պարզվեց, որ Պլանտը շատ խոր իմանում է ամիրակական կանտի–բլյուզը,։ Փեյջի վրա դա տպավորություն թողեց։ Նա նվագում էր կիթառի վրա «Babe I’m Gonna Leave You»–ն Ջոն Բազզի ռեպերտուարից և պատմեց, որ կցանկանար դրանում մտցնել լուսավոր և մութ կողմեր՝ ստեղծելով լիովին նոր կոնտեքստ։
Աշխատանքները ալբոմների վրա սկսվեցին 1968 թվականին Olympic Studios ստուդիայում, երբ խումբը դեռ The New Yardbirds էր կոչվում։ Պլանտի համար դա առաջին պրոֆեսիոնալ ձայնագրումն էր։ Ռեպերտուարից The New Yardbirds-ի ալբոմում առկա էին երկու կոմպոզիցիաներ՝ «Dazed and Confused» կամ «How Many More Times»; «Babe I’m Gonna Leave You» առաջարկված Պլանտի կողմից։
Led Zeppelin-ի անվան ստեղծումը 
The Who խմբի հարվածային գործիքներ նվագող Կիտ Մունը համարվում է խմբի անվան ստեղծման ակամա հեղինակ, որը «կապար» էր՝ այն հետագայում վերանվանվեց Փեյջի կողմից Led Zeppelin։ Lead բառում a տառը բաց է թողնված Պիտեր Գրանտի առաջարկով, որպեսզի «հիմար ամերիկացիները» խմբիանվանումը չկարդան Լիդ Զեփելին։

Համաձայնագիր Atlantic-ի հետ

1968 թվականի հոկտեմբերի 15-ին տալիս է իր առաջի համերգը Գիլֆորդի Սարյեր կոմսության համալսարանում՝ դրանում ստանաով 150 ֆունտ ստեռլինգ։ 1968 թվականի նոյեմբերին Նյու Յորքում Պիտեր Գրանտը ստացավ $200,000 ավանդ։ Ջիմի Փելջը հայտնումէ, որ Atlantic- աուղ էր ցանկանում հրապուրել իրենց։ Նա ասում է, որ Atlantic-ը վաղուց էր իրեն հետևում, դեռ Yardbirds-ում, դրա համար էլ մեզանով միանգամից հետաքրքրվեցին։ Սակայն Փեյջը չէր ցանկանում Atlantic-ի առաջարկած խմբերին միանալ,քանի որ նա ձգտում էր ստեղծել ավելի դասական ինչ-որ բան։

Ստուդիո Ալբոմներ

Wednesday, January 7, 2015

Queen

 Քուինը  բրիտանական ռոք խումբ է, որը ստեղծվել 1970-ին ԼոնդոնումՖրեդի ՄերկուրիիԲրայան Մեյի և Ռոջեր Թեյլորիկողմից։ Այնուհետև նրանց խումբն ամբողջացրեց Ջոն Դիկոնը
 Բրիտանական այս խումբն իր գործունեության շուրջ 30 տարիների ընթացքում դարձել է ամենահաջողակը։ Միայն 2009-ին Քուինը վաճառել է ավելի քան 300 միլիոն ալբոմ ամբողջ աշխարհում, որից 42.8 միլիոնը Միացյալ Նահանգներում։ 2007-ին Բրիտանիայում BBC Two-ի հարցմում արեց «Բոլոր ժամանակների լավագույն խումբը», արդյունքում Քուինը առաջ անցնելով Բիթլզին և Ռոլինգ Սթոունզին գրավեց առաջին հորիզոնականը։ Նույնիսկ 1991-ին Ֆրեդի Մերկուրիի մահից հետո Քուինը կարողացավ պահպահել իր դիրքերը երաժշտության ասպարեզում և մնալ լավագույնը շատերի համար։


 Աղբյուրը, Wikipedia
Նյութը խմբագրեց Գիսանեն
Queen-ը կազմավորվել է 1970 թվականին։ Առաջին ալբոմը Queen-ը թողարկվել է 1973 թվականին իսկ վերջին 15-երորդը Made in Heaven-ը 1995 թվականին։
Խումբի երաժշտական ոճը սկզբնական շրջանում հարդ-ռոք և գլեմ-ռոք էր, որի պատճառով նրանց հաճախ համեմատում էին Led Leppelin-ի, Դևիդ Բոուիի և Roxy Music-ի հետ, սակայն ժամանակի ընթացքում Queen-ի երաժշտությունը սկսեց իր մեջ ներառել տարբեր ուղղություններ, սկսած ջազից մինչև դասական երաժշտություն։

Մեծ մասսայականություն է ձեռք բերել նաև Queen-ի տեսահոլովակները, որոնց հատուկ էֆեկտները և խմբագրումները կրում էին նորարարական բնույթ։ Այսպես 1975 թվականին Bohemian Rhapsody երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը մասնագետները համարում են առանցքային երաժշտության պատմության մեջ, քանի որ նրա ֆանտաստիկ հաջողությունը խթանեց այդ ոլորտի հետագա զարգացմունը։
Տեսահոլովակը տեսնելու համար սեղմեք այստեղ

Ստուդիական ալբոմներ

Ֆիլմ Queen-ի մասին
P

Monday, December 15, 2014

The Beatles

The Beatles

Բիթլզ բրիտանական աշխարհահռչակ ռոք-խումբ Է։ Ստեղծվել է 1960 թվականին։ Լեգենդար խմբի անդամներն էին Ջոն Լենոնը Փոլ Մաքքարթնին, Ջորջ Հարրիսոնը և Ռինգո Սթարը։ Տարբեր ժամանակներում խմբի կազմում են եղել Փիթ Բեստը  և Ջիմի Նիկոլը։ 1950-ականներին սկսելով հետևել ամերիկյան դասական ռոքնռոլին՝ Բիթլզը հետագայում հասավ իր սեփական ոճին և հնչողությանը։ Բիթլզն զգալի ազդեցություն ունեցավ ռոք երաժշտության վրա և մասնագետների կողմից ճանաչվել է որպես 20-րդ դարի ամենահաջող խմբերից մեկը, ինչպես ստեղծագործական, այնպես էլ կոմերցիոն առումով։ Շատ ռոք երաժիշտներ խոստովանում են, որ այդպիսին դարձել են Բիթլզի երգերի ազդեցությամբ։ Խումբը համաշխարհային ճանաչում ստացավ 1963 թվականին՝ «Please Please Me/Ask Me Why» երաժշտության թողարկունը ։Քառյակը դարձավ բրիտանական առաջին խումբը, որի ձայնասկավառակները մեծ ճանաչում ձեռք բերեցին ԱՄՆ-ում և գրավեցին առաջին հորիզոնականները։

The Beatles ալբոմն ԱՄՆ-ում 19 անգամ ճանաչվեց պլատինե։ Խումբը նվաճել է Գրեմի 7 մրցանակ։ Let it Be ֆիլմն ստացավ երկու Օսկար մրցանակ։ Խմբի չորս անդամներն էլ, ի նշան երկրի առաջ իրենց արժանիքի, պարգևատրվել են Բրիտանական կայսրության շքանշանով։ Ըստ Rolling Stone ամսագրի՝ Բիթլզը «բոլոր ժամանակների 50 լավագույն կատարողների» ցուցակում զբաղեցնում է առաջին տեղը։

Բիթլզի անդամները դադարեցրին իրենց  աշխատանքը 1970 թվականին, չնայած դեռ 1967-ին Փոլը և Ջոնը շոուբիզնեսում կատարում էին սեփական նախագծերը։ Իսկ խմբի լուծարումից հետո խմբի անդամներից յուրաքանչյուրը շարունակեց իր սոլո կարիերան։ 1980 թվականին սեփական տան մոտ սպանվեց Ջոն Լենոնը, 2001-ին քաղցկեղից մահացավ Ջորջ Հարրիսոնը։ Փոլ Մաքքարթնին և Ռինգո Սթարը շարունակում են ստեղծագործել։


խմբի մասնակիցներ








                                Ստուդիո ալբոմներ


Ֆիլմ, «Բիթլզի ստեղծումը»։






Monday, December 8, 2014

Ծանոթացիր՝ մեր կայքին

Բարի Գալուստ Ռոքադարան:
Այս անունը մինչ կայքը ստեղծելը որոշեցի անվանել «Ռոքադարան» որը առաջարկեց մեր ուսուսչուհի տիկին Նունեն
Այս կայքում շաբաթը մի անգամ տեղադրվելու է բոլոր աշխարհահրչակ գժոտ 
rock band-երի մասին:
Խորհուրդ կտամ հետեւել, իսկապես շատ հետաքրքիր է: