Wednesday, January 7, 2015

Queen

 Քուինը  բրիտանական ռոք խումբ է, որը ստեղծվել 1970-ին ԼոնդոնումՖրեդի ՄերկուրիիԲրայան Մեյի և Ռոջեր Թեյլորիկողմից։ Այնուհետև նրանց խումբն ամբողջացրեց Ջոն Դիկոնը
 Բրիտանական այս խումբն իր գործունեության շուրջ 30 տարիների ընթացքում դարձել է ամենահաջողակը։ Միայն 2009-ին Քուինը վաճառել է ավելի քան 300 միլիոն ալբոմ ամբողջ աշխարհում, որից 42.8 միլիոնը Միացյալ Նահանգներում։ 2007-ին Բրիտանիայում BBC Two-ի հարցմում արեց «Բոլոր ժամանակների լավագույն խումբը», արդյունքում Քուինը առաջ անցնելով Բիթլզին և Ռոլինգ Սթոունզին գրավեց առաջին հորիզոնականը։ Նույնիսկ 1991-ին Ֆրեդի Մերկուրիի մահից հետո Քուինը կարողացավ պահպահել իր դիրքերը երաժշտության ասպարեզում և մնալ լավագույնը շատերի համար։


 Աղբյուրը, Wikipedia
Նյութը խմբագրեց Գիսանեն
Queen-ը կազմավորվել է 1970 թվականին։ Առաջին ալբոմը Queen-ը թողարկվել է 1973 թվականին իսկ վերջին 15-երորդը Made in Heaven-ը 1995 թվականին։
Խումբի երաժշտական ոճը սկզբնական շրջանում հարդ-ռոք և գլեմ-ռոք էր, որի պատճառով նրանց հաճախ համեմատում էին Led Leppelin-ի, Դևիդ Բոուիի և Roxy Music-ի հետ, սակայն ժամանակի ընթացքում Queen-ի երաժշտությունը սկսեց իր մեջ ներառել տարբեր ուղղություններ, սկսած ջազից մինչև դասական երաժշտություն։

Մեծ մասսայականություն է ձեռք բերել նաև Queen-ի տեսահոլովակները, որոնց հատուկ էֆեկտները և խմբագրումները կրում էին նորարարական բնույթ։ Այսպես 1975 թվականին Bohemian Rhapsody երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը մասնագետները համարում են առանցքային երաժշտության պատմության մեջ, քանի որ նրա ֆանտաստիկ հաջողությունը խթանեց այդ ոլորտի հետագա զարգացմունը։
Տեսահոլովակը տեսնելու համար սեղմեք այստեղ

Ստուդիական ալբոմներ

Ֆիլմ Queen-ի մասին
P


No comments:

Post a Comment