Monday, September 21, 2015

Muse


Muse, բրիտանական Ալտերնատիվ ռոք խումբ է, հիմնվել է 1994 թվականին անգլիական Թինմութ քաղաքում։ Խումբը ունի երեք մասնակից՝ Մեթյու ԲելլամիՔրիս Վոլսթենհոլմ և Դոմինիկ Հովարդ։ Խումբը թողարկել է վեց ստուդիական ալբոմ: Վերջինս 2007 թ. Ուէմբլի մարզադաշտում կայացած մեծ համերգի ձայնագրությունն է և «Ողջ ժամանակների լավագույն 50 ալբոմներ» ցանկում զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը։։ 2010 թվականին The Resistance ալբոմի շնորհիվ խումբը արժանացավ պատվավոր Գրեմմիի մրցանակի՝ «Լավագույն ռոք-ալբոմ» կատեգորիայում։ 2012 թ. սեպտեմբերի դրությամբ ամբողջ աշխարհում խմբի ալբոմները վաճառվել են ավելի քան 20 միլիոն օրինակով։90-ական թվականներին Մեթը, Դոմն ու Քրիսը նվագում էին թինմության դպրոցի տարբեր կոլեկտիվներում։ Muse-ի կազմավորումն սկսվեց այն բանից հետո, երբ Մեթը դարձավ կիթառահար Դոմ Հովարդի խմբում։ Նրանք հայտնվեցին բարդ իրավիճակում, երբ խմբի բասս-կիթառահարը՝ Phys Vandit-ը որոշեց լքել խումբը։ Նրանք խնդրեցին իրենց մոտիկ ընկերոջը՝ Քրիս Վոլսթենհոլմին սովորել նվագել բասս-կիթառ։Սկզբնական շրջանում, մինչև Muse անունով հանդես գալը, խումբը ունեցել է մի շարք անվանումեր օրիինակ՝
Լավագույն հիթերը լսելու համար սեղմեք՝ այստեղ


Gothic Plague, Carnage Mayhem, Fixed Penalty և Rocket Baby Dolls։ Rocket Baby Dolls անվան տակ նրանք հաղթեցին տեղի «Band Battle»-ներից մեկը ընթացքում կոտրելով իրենց երաժշտական սարքավորումները։ Շուտով նրանք որոշեցին չշարունակել ուսումը և խորանալ երաժշտության ոլորտում։ Անվանվելով Muse՝ նրանք սկսեցին ելույթներ ունենալ էքսեթերյան ակումբներում։



Ստուդիական ալբոմներ

  • Մեթյու Բելլամի - վոկալ, կիթառ, դաշնամուր
  • Քրիս Վոլսթենհոլմ  - բասս, բեք-վոկալ, շրթհարմոն
  • Դոմինիկ Հովարդ - հարվածային գործիքներ

Saturday, September 12, 2015

Rammstein


Աղբյուրը Wikipedia-ից 
(խմբագրված)



Rammstein գերմանական ռոք խումբ է, կազմավորվել է 1994 թվականին։ Խմբի ոճը կարելի է բնութագրել որպես Neue Deutsche Härte, ինչը բառացի նշանակում է՝ Նոր գերմանական կոշտություն։ Չնայած այն փաստին, որ գրեթե բոլոր երգերի տեքստերը գրված են գերմաներեն, խումբը շատ հայտնի է նաև գերմանիայից դուրս, այդ թվում և ԱՄՆ-ում։ «Reise, Reise» ալբոմից հետո նրանք դարձել են բոլոր ժամանակների ամենահայտնի գերմանական խումբը։ 2009 թվականի տվյալներով ամբողջ աշխարհում վաճառվել է 15 միլիոն ձայնասկավառակ։ Նրանց կենդանի համերգները լի են շքեղ հրավառություններով, լուսային էֆեկտներով, ինչը շոուին տալիս է անկրկնելի տեսք։
 Շնայդերը և Ֆլեյկը նշել են, որ երբ նրանք որոշում էին խմբի անունը չգիտեին, որ Ռամշտայն գրվում է 1 մ-ով այլ ոչ թե 2:
Ստեղծման օրից ի վեր խմբի կազմը չի փոխվել։ Խմբի բոլոր անդամները նախկին Գերմանիայի   են, մասնավորապես Դեմոկրատական հանրապետությունից  Արևելյան Բեռլինից և Շվերինից։
Դիտեք՝ նրանց հարցազրույցը <<Ո՞վ են նրանք>>

Ալբոմներ

  • Herzeleid (Խոր վիշտ) (1995)
  • Sehnsucht (Կարոտ) (1997)
  • Mutter (Մայր) (2001)
  • Reise, Reise (Ճանապարհորդություն, ճանապարհորդություն) (2004)
  • Rosenrot (Վարդ) (2005)
  • Liebe ist für alle da (Սերը բոլորի համար է) (2009)






սեղմեք այստեղ Rammstein-ի ամենալավ հիթերը լսելու համար: