Tuesday, March 31, 2015

Ուշադրություն

Եթե ավելի հեշտ միջոցով որոնման կարիք ունեք, այստեղ տեղադրված են A- Z Ռոք Խմբերի անունները: Անունների վրա ըստ խմբի կենսագրության մասին հղումներ են:

Սեղմեք՝ էջի հղումը

ՌՈՔ ԽՄԲԵՐԻ ՑՈՒՑԱԿ   

The Rolling Stones

The Rolling Stones  բրիտանական ռոք-խումբ, ստեղծվել է 1962 թվականի հուլիսի 12-ին Լոնդոնում, և 1960-ականներից իրենք պահանջվածությամբ համարվում էին Beatles խմբի գլխավոր մրցակիցները։ Ռոլինգ Սթոունզը, դառնալով «Բրիտանական ներխուժման» կարևոր մասը, համարվում են Ռոք երաժշտության պատմության ամենահաջողակ խմբերից մեկը։ Ըստ խմբի մենեջեր Էնդրյու Օլդեմի մտահաղության, խումբը պետք է լիներ Բիթլզին համեմատ այլընտրանքային, ապստամբ խումբ , և արդեն 1969 թվականին, ամերիկյան շրջագայության շրջանակներում գովազդվում եր իբրև «աշխարհի մեծագույն ռոքնռոլ խումբ»:
Rolling Stones-ի երաժշտական ոճը ձևավորվել է Ռոբերտ Ջոնսոնի, Չաք Բերրիի, Բո Դիդլիի և Մադդի Ուոթերսի ազդեցությամբ, ժամանակի ընթացքում ստանալով ինքնուրույն հնչողություն, իսկ Ջագգեր-Ռիչարդս հեղինակային զույգը ի վերջո համաշխարհային ճանաչում վաստակեցին։
Մեծ Բրիտանիայում խումբը թողարկել է 22 ստուդիական և 8 համերգային ալբոմներ։ Խմբի 21 սինգլները մտել են UK Singles Chart հիթ-շքերթի առաջին տասնյակների մեջ, որից ութը զբաղեցրել են առաջին տեղը։
Ռոլինգ Սթոունզի ալբոմների համաշխարհային թողարկումների քանակը գերազանցում է 250 միլիոն օրինակը, որից 200 միլիոնը վաճառվել է միայն ԱՄՆ-ում։ 1989 թվականին խմբին ավելացրել են «Ռոքնռոլի փառքի սրահ»-ում, իսկ 2004 թվականին խումբը զբաղեցրել է չորրորդ տեղը «Rolling Stone» ամսագրի «Բոլոր ժամանակների լավագույն 50 կատարողները» ցանկում։
2012 թվականին խումբը նշեց ստեղծման 50-ամյա տարեդարձը։
Այստեղ լսեք՝ Rolling Stones-ի լավագույն հիթերը:
Ես բացի նրանց երգերից, չափից դուրս հավանում եմ խմբի լոգոն, լոգոում պատկերված է լեզու հանած շրթունք: 

 Ալբոմներ

Խմբի առաջին ալբոմները Անգլիայում և ԱՄՆ-ում թողարկվել են տարբեր երգացանկերով։
  • 1964 The Rolling Stones (UK)
  • 1964 England's Newest Hit Makers (USA)
  • 1964 12 X 5 (USA)
  • 1965 The Rolling Stones No. 2 (UK)
  • 1965 The Rolling Stones, Now! (USA)
  • 1965 Out of Our Heads (UK\USA)
  • 1965 December’s Children (And Everybody’s) (USA)
  • 1966 Aftermath (UK\USA)
  • 1967 Flowers (USA)
  • 1967 Between the Buttons (UK\USA\Japan)
  • 1967 Their Satanic Majesties Request
  • 1968 Beggars Banquet
  • 1969 Let It Bleed
  • 1971 Sticky Fingers
  • 1972 Exile on Main St.
  • 1973 Goats Head Soup
  • 1974 It’s Only Rock and Roll
  • 1976 Black & Blue
  • 1978 Some Girls
  • 1980 Emotional Rescue
  • 1981 Tattoo You
  • 1983 Undercover
  • 1986 Dirty Work
  • 1989 Steel Wheels
  • 1994 Voodoo Lounge
  • 1997 Bridges to Babylon
  • 2005 A Bigger Bang

Անդամներ
Հիմիկվա անդամներ
  • Mick Jagger
  • Keith Richards
  • Charlie Watts
  • Ronnie Wood
  • Նախկին անդամներ
  • Brian Jones
  • Ian Stewart
  • Bill Wyman
  • Mick Taylo

AC/DC

ԷյՍիԴիՍի  ավստրալիական ռոք խումբ է ստեղծվել է 1973 թ․-ի նոյեմբերին Անգուս և Մալքոլմ Յանգ եղբայրների կողմից,։ Հայտնի որպես հարդ ռոք կամ բլյուզ ռոք խումբ, այն համարվում է հեվի մետալի պիոներները և սովորաբար որակավորվում է այդպես, չնայած նրանք միշտ որակավորել են իրենց երաժշտությունը պարզապես ռոքնռոլ։
ԷյՍիԴիՍին ունեցել է մի քանի փոփոխություններ մինչ իր առաջին ալբոմը՝ High Voltage-ը թողարկելը 1975 թ․-ի փետրվարի 17-ին։ Մինչ 1977 թ․-ին Powerage ալբոմի համար բասսիստ Մարկ Էվանսի փոխարինումը Քլիֆ Վիլյամսով, խմբի կազմը ստաբիլ էր։ Highway to Hell ալբոմը ձայնագրելու ամիսների ընթացքում գլխավոր վոկալիստ և երգերիհամահեղինակ Բոն Սքոթը մահացավ ալկոհոլի շատ օգտագործումից հետո՝ 1980 թ․-ի փետրվարի 19-ին։ Խումբը ցանկանում էր կազմալուծվել, բայց , նրանք որոշեցին շարունակել և փնտրել նոր վոկալիստ։ Բրայան Ջոնսոնը փոխարինեց Բոն Սքոթին։ Ավելի ուշ այդ տարում նրանք թողարկեցին իրենց նոր՝ Back in Black ալբոմը, որը Բոն Սքոթի հիշատակին էր։ Ալբոմը նրանց հաջողություններ բերեց և դարձավ նրանց բոլոր ժամանակների բեսթ-սելլեր ալբոմը։
1994 թ․-ին վերադարձավ Ֆիլ Ռադը Քրիս Սլեյդից հետո, ով խմբի հետ էր 1989-1994թվականներին։ Դրանից հետո խումբը չունեցավ փոփոխություններ կազմի մեջ։ Stiff Upper Lip ալբոմը թողարկվեց 2000 թ․-ին և լավ ընդունվեց քննադատների կողմից և խմբի վերջին ալբոմըէ Black Ice-ը թողարկվեց 2008 թ․-ի հոկտեմբերի 20-ին։
2010 թ․-ի տվյալներով ԷյՍիԴիՍին վաճառել է ավելի քան 200 միլիոն, միայն ԱՄՆ-ում վաճառելով 71 միլիոն ալբոմ։

Անունը
AC/DC կրճատ հապավում է «ընդմիջվող ընթացիկ / մշտական ​​ընթացիկ» «alternating current/direct current»։ Մելկոլնի և Անգուսա Յանովի ավագ քույր՝ Մարգարիտան առաջարկեց անվանումը խմբի համար անվանում դնել նրանից հետո երբ ավտոմեքենայի ետևի մասում նկատեց «AC/DC» մակադրությունը:
Ահա նրանց հայտնի բարձրագույն երգերից մեկը
Thunderstruck ,սեղմեք հղումը
Ալբոմներ
  • High Voltage (1975) 
  • TNT (1975) 
  • High Voltage (1976
  • Dirty Deeds Done Dirt Cheap (1976)
  • Let There Be Rock (1977)
  • Powerage (1978)
  • Highway to Hell (1979)
  • Back in Black (1980)
  • For Those About to Rock We Salute You (1981)
  • Flick of the Switch (1983)
  • Fly on the Wall (1985)
  • Blow Up Your Video (1988)
  • The Razors Edge (1990)
  • Ballbreaker (1995)
  • Stiff Upper Lip (2000)
  • Black Ice (2008)
  • Rock or Bust (2014)

Ինչպես տեսնում եք բազմաթիվ անդամներ են փոխարինվել AC/DC կազմում:

Հիմիկվա անդամներ
Angus Young
Phil Rudd
Cliff Williams
Brian Johnson
Stevie Young
Chris Slade[






Նախկին անդամներ
Malcolm Young
Dave Evans
Larry Van Kriedt
Colin Burgess
Neil Smith
Ron Carpenter
Russell Coleman
Noel Taylor
Peter Clack
Rob Bailey
Bon Scott
Mark Evans
Simon Wrigh

Sunday, March 8, 2015

Bon Jovi

 Աղբյուրը Wikipedia-ից
 խմբագրված Գիսանեից
Bon Jovi-ն ամերիկյան ռոք-խումբ է Սայրեվիլլից, Նյու Ջերսի։ Ձևավորվել է 1983 թվականին։ Bon Jovi-ի անդամներն են վոկալիստ ու անվանակից Ջոն Բոն Ջովին  Րիչի Սամբորան, Դեվիդ Բրայանը և Տիկո Տորրեսը։ Խմբի կազմը դրա պատմության ընթացքում հիմնկանում պահպանվել է, միակ բացառությունը եղել է 1994 թվականին, երբ բաս-կիթառահար Ալեք Ջոն Սաչը լքեց այն, ում ոչ պաշտոնապես փոխարինեցՀյու Մաքդոնալդը։
 1986 թվականին Bon Jovi-ն համաշխարհային ճանաչում ձեռք բերեց՝ շնորհիվ իր 3-րդ ալբոմի՝ Slippery When Wet-ի։ Խմբի 4-րդ ալբոմը New Jersey-ն նույնպես հաջողակ էր 1988 թվականին։ Ուշ 1980-ականներին տուրից ու անդադար ձայնագրումներից հետո, խումբը ընդմիջում է, որին հետևում է 1990 թվականի New Jersey Tour-ը, որի ընթացքում Ջոն Բոն Ջովին ու Րիչի Սամբորան երկուսն էլ թողարկում են հաջողակ սոլո-ալբոմներ։ 
1992 թվականին խումբը վերադառնում է Keep the Faith ալբոմով։ 
 Bon Jovi-ն հայտնի է, որպես իր երաժշտության մեջ տարբեր ոճեր կիրառող խումբ, որոնց մեջ մտնում է քանթրին՝ 2007 թվականի Lost Highway ալբոմում։ 2013 թվականի մարտի 20-ին Bon Jovi-ն թողարկում է իր 12-րդ ստուդիական ալբոմը՝ What About Now։ Առայժմ Bon Jovi-ն թողարկել է 12 ստուդիական ալբոմ, 3 ժողովածու ու 2 լայվ-ալբոմ։
 Խումբը բոլոր ժամանակների աշխարհի ամենավաճառվող խումբն է, ով վաճառել է ավելի քան 100 մլն. օրինակ ամբողջ աշխարհում ու անցկացրել է ավելի քան 2700 համերգ շուրջ 50 երկրներում՝ 34 մլն. երկրպագուների համար։

 Անդամներ 
 Ջոն Բոն Ջովի Րիչի Սամբորա Դեվիդ Բրայան Տիկո Տորրես








          Ալբոմներ

Pink Floyd

 Աղբյուրը Wikipedia-ից
 խմբագրված Գիսանեից
Փինք Ֆլոյդ  բրիտանական պրոգրեսիվ/փսիխոդելիկ ռոք խումբ է։ Առանձնապես հայտնի է իր ստեղծագործություններում շոշափվող փիլիսոփայական և կոնցեպտուալ թեմաներով, ձայնային և լուսատեսողական էքսպերիմենտներով ու շքեղ համերգներով։ Հիմնադրվել է 1966 թվականին, վերջին ալբոմը՝ The Endless River, թողարկվել է 2014 թվականին։
Խումբը ստեղծվել է 1966 թվականին Քեմբրիջի քոլեջի շրջանավարտներ Սիդ Բարրեթի և Ռոջեր Ուոթերսի կողմից։ Բարրեթն այդ ժամանակ արդեն իսկ բազմաթիվ երգերի ու բանաստեղծությունների հեղինակ էր, իսկ
Ուոթերսը 1965-ից ռիթմ-էնդ-բլյուզ էր նվագում "SIGMA-6" խմբում, որի անդամներ Ռիք Ռայթն  ու Նիք Մեյսոնը ևս ներգրավվեցին Փինք Ֆլոյդի կազմում։

 Կարճ ժամանակով նրանց միացավ կիթառահար Բոբ Քլոուզը, իսկ նախապես "The Screaming Abdabs" կոչված խումբը Բարրեթի առաջարկով վերանվանվեց "The Pink Floyd Sound" ։ Խումբը ելույթներ էր ունենում լոնդոնյան ակումբներում, իսկ 1966 թ. դեկտեմբերին մենեջերներ Էնդրյու Քինգի ու Փիթեր Ջենների ղեկավարությամբ ձայնագրեց առաջին սինգլը՝ "Arnold Layne"։ Բրիտանական ազգային ռադիոն հրաժարվեց հեռարձակել երգը, այդուհանդերձ այն մտավ բրիտանական հիթ-շքերթ ու վերջին հաշվով նվաճեց 6-րդ հորիզոնականը։ Բարրեթի պոեզիան՝ համեմված Գրեմի և Քերոլի կերպարներով, լայն ճանաչում գտավ։ Այդ ընթացքում Բարրեթն ավելի ու ավելի էր տարվում թմրադեղերով և ընկնում տեսիլքների մեջ, գնալով կտրվում շրջակա աշխարհից և ընկղմվում իր ներքին խնդիրների մեջ։
Ֆիլմը տպավորիչ էր և դրա արդյունքում “The Wall” ձայնասկավառակը է՛լ ավելի ճանաչում ձեռք բերեց խմբին։

Սիդ Բարրեթի հեռանալուց հետո միանձնյա առաջատարի դերը ստանձնել էր վերցնել Ռոջեր Ուոթերսը.այդ հանգամանքը խմբի մյուս անդամներին դուր չէր գալիս։
անդամներ 
Սիդ Բարրեթ
Դեյվիդ Գիլմոր
Ռոջեր Ուոթերս
Ռիք Ռայթ
Նիք Մեյսոն
Բոբ Քլոուզ


1979-ին  հանրաճանաչ հեղափոխական երգ ստեղծագործվեց Փինք Ֆլոյդի կողմից, որը անգլիական չափից խիստ դաստիարակության մասին էր որտեղ այդ տեսահոլովակի մեջ  ասվում է, որ վերջ դրեք  դաժան վարվելակերպը երեխաների հանդեպ: Another brick in the wall երգի հատվածները մտնում են The Wall ձայնասկավառակի բաժնում:

ամբողջությամբ երգը լսելու համար սեղմեք այստեղ

 

 

 

            Ալբոմներ




Monday, March 2, 2015

Հոբելյար

Մարտի 3-ին ծնվել էր բազմատաղանդ Արթուր Մեսչյանը։ Հիշենք, որ նա  ճարտարապետ լինելուց բացի նաեւ  երաժիշտ է , կոմպոզիտոր ու երգիչ, ով Հայաստանում  տարածել է Ռոքը։