Friday, May 29, 2015

Marlyn Manson


Մերիլին Մենսոն , ամերիկյան ռոք խումբ, հայտնի է իր սադրիչ իմիջի ու սկանդալային երգերով։ 2012 թ. դրությամբ խումբը թողարկել է 9 ստուդիական ալբոմ։

Խումբը հիմնվել է 1989 թվականին Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Լոդերդեյլ քաղաքում՝ Marilyn Manson and The Spooky Kids անվանմամբ։ Անվանումը առաջացել է խմբի մեներգիչ Բրայան Ուորնեռի "Մերիլին Մենսոն" ծածկանունից։
Խմբի իմիջային կերպարը և երաժշտական ոճը տատանվում է, ալբոմից ալբոմ դառնալով գրեթե անճանաչելի, ինչը տեղիք է տալիս դասել նրանց ինչպես ինդաստրիալ-մետալին, նու մետալին, բայց չնայած ոճային տարրերի բազմազանությանը, խմբի ստեղծագործությունը չի կարելի լիարժեք դասել ոչ մի ժանրի։


Ամերիկացի երաժշտագետ Չարլզ Մյուլլերը նշում է, որ կոլեկտիվի երաժշտությունը հաճախակի դասում են նաև որպես գոթիկական, սակայն այդ սահմանումը ամբողջովին սխալ է։ Նույն ժամանակ Մյուլլերը խմբի ստեղծագործության մեջ առանձնացնում է այնպիսի իրար հակասող ոճեր, ինչպիսիք են գլեմ-ռոքը, հևի-մետալը, պանկ-ռոքն ու ռեպը։


Անդամներ
Մերիլին Մենսոն
Թվիգգի
Ֆրեդ Սաբլան
Ջեյսոն Սաթեռ


Ալբոմներ

1994 - Portrait of an American Family
1995 - Smells Like Children

1996 - Antichrist Superstar
1998 - Mechanical Animals
1999 - The Last Tour on Earth
2000 - Holy Wood (In the Shadow of the Valley of Death)
2003 - The Golden Age of Grotesque
2004 - Lest We Forget
2007 - Eat Me, Drink Me
2009 - The High End of Low
2012 - Born Villain

Megadeth

Մեգադեթ ամերիկյան թռեշ-մետալ խումբ է, ստեղծվել է Կալիֆորնիա նահանգի Լոս-Անջելես քաղաքից, 1983թ.-ին։ Խումբը հիմնադրվել է կիթառահար և վոկալիստ Դեյվ Մասթեյնի և բաս-կիթառահար Դևիդ Էլլեֆսոնի կողմից, այն բանից հետո, երբ Դեյվ Մասթեյնը հեռացված էր Metallica խմբից։ Այդ ժամանակից ի վեր խումբը թողարկել է 14 Ստուդիական ալբոմ։ Խումբը առևտրականորեն ամենահաջող թռեշ-մետալ խմբերից մեկն է, վաճառելով ավելի քան 38 միլիոն ալբոմ ամբողջ աշխարով, հաշված «Գրեմմի»-ին առաջադրված բազմա-պլատինային ալբոմ Countdown to Extinction:
Միայն ԱՄՆ-ում Մեգադեթը ստացել է հինգ պլատինային, յոթ ոսկե ալբոմ և ութ «Գրեմմի» պարգևի առաջադրություն, որպես ամենալավ հևի մետալ ժանրի երաժշտության կատարող: Խումբը քանդվեց 2002-ին նրանից հետո, երբ Մասթեյնը ծանր վնասեց իր ճառագայթային նյարդայնությունը,բայց անցնելով ֆիզոթերապիյան, 2004-ին Մասթեյնը վերականգնեց խումբը, որը նույն տարում բաց թողեց The System Has Failed ալբոմը, որը Billboard հանրաճանաչ ալբոմների հիթ-շքերթում սկսեց 18 տեղը:
30 տարվա ակտիվ գործունեության ժամանակ Մեգադեթում մասնակցել է 20 երաժիշտ, և միայն Դեյվ Մասթեյնն է մնում խմբի լիդեր առաջին կազմից և հիմնական երգ գրող: Մեգադեթը Metallica Slayer և Anthrax խմբերի հետ միասին անվանում են Թռեշ-մետալի «Մեծ Քառյակ»:

Անդամներ
Դեյվ Մասթեյն
Դևիդ Էլլեֆսոն
Շոն Դրովեր
Քրիս Բրոդերիկ
Նախկին անդամներ
Քռեգ Հենդեվիդտ Դիջոն Կառուտերս Լի ՌաուշՔերրի Քինգ Գար Սեմուելսոն Քրիս Փոլանդ Չակ Բելեր Ջեֆֆ Յանգ Նիկ Մենցա Մարտի Ֆրիդման Ջիմմի Դեգրասսո Էլ Պիտերլի Ջեյմս Նաքդոնաու Գլեն Դրովեր
Ջեյմ Լոմենցու