ՌՈՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ


 այստեղ կարող էք լսել այլ ռոք ժանրերի երաժշտություն
խմբագրված Գիսանեից

                       Rock- Ռոք

Ռոք երաժշտությունը հանրամատչելի երաժշտության ժանր է, հայտնվել է 1950 թվականերին, որի գործիքավորումը սովորաբար ներառում է էլեկտրական կիթառ, բաս կիթառ և հարվածային գործիքներ։ Ռոք երաժշտության շատ ժանրեր ներառում են նաև ստեղնաշարային գործիքներ՝ երգեհոն, դաշնամուր, մելլոտրոն, սինթեզատոր։ Այլ գործիքներից ռոքում երբեմն կիրառվում են սաքսաֆոն, շրթհարմոն, ջութակ, ֆլեյտա, շեփոր, բանջո, մելոդիկա, թմբուկ, հազվադեպ՝ մանդոլին, սիթար։ Ռոքը սովորաբար ունի ուժեղ բեք բիթ և ծավալվում է կիթառի շուրջ՝ էլեկտրական կամ ակուստիկ։ 

Ռոք զարգացումն ու փոփոխությունները

Ռոք երաժշտությունը ծագել է 1940-ականների և 1950-ականների ռոքնռոլից և ռոքաբիլլիից, որոնք ձևավորվել են բլյուզի, քանթրի երաժշտության և այլ ուղղությունների ազդեցության տակ։

1960-ականների երկրորդ կեսում ռոք երաժշտությունը խառնվեց ֆոլկի, բլյուզի, ջազի և էլեկտրոգործիքային էմբիենթի հետ՝ սկիզբ դնելով համապատասխանաբար ֆոլկ-ռոք, բլյուզ-ռոք, ջազ-ռոք ֆյուժն և փսիխեդելիկ ռոք ժանրերին։

1970-ականներին ձևավորվեցին սոֆթ ռոք, գլեմ ռոք, հևի մետալ, հարդ ռոք, պրոգրեսիվ ռոք և փանկ ռոք

1980-ականներին՝ նյու ուեյվ, հարդքոր փանկ և ալտերնատիվ ռոք

1990-ականներին՝ գրանժ, բրիթփոփ, ինդի ռոք և նյու ռոք ենթաժանրերը։
Ռոք երաժշտության մեջ մասնագիտացած երաժիշտների խումբը կոչվում է ռոք խումբ կամ ռոք-բենդ։ 
Խմբի կազմվածքը
Խումբն առավել հաճախ կազմված է կվարտետի սկզբունքով՝ ներառելով վոկալիստ, կիթառիստ, բաս կիթառիստ և թմբկահար։ Որոշ խմբերում կան մեկից ավել կիթառիստներ կամ բաս կիթառիստներ, որոշներում գլխավոր վոկալիստը երգելուն զուգահեռ նաև նվագում է (այս դեպքում խումբը կարող է իրենից ներկայացնել տրիո և նույնիսկ դուո), այլ խմբերում էլ ներառված են հավելյալ երաժիշտներ՝ մեկ-երկու ռիթմ կիթառիստ և/կամ ստեղնաշարահար, հազվադեպ՝ լարային և փողային գործիքների վրա նվագողներ։

Այս ձերքի  «Կոտոշների նշանը» նաեւ դեր է խաղում Ռոք երաժշտության երկրպագության կամ համերգների ժամանակ:

No comments:

Post a Comment