Monday, December 15, 2014

The Beatles

The Beatles

Բիթլզ բրիտանական աշխարհահռչակ ռոք-խումբ Է։ Ստեղծվել է 1960 թվականին։ Լեգենդար խմբի անդամներն էին Ջոն Լենոնը Փոլ Մաքքարթնին, Ջորջ Հարրիսոնը և Ռինգո Սթարը։ Տարբեր ժամանակներում խմբի կազմում են եղել Փիթ Բեստը  և Ջիմի Նիկոլը։ 1950-ականներին սկսելով հետևել ամերիկյան դասական ռոքնռոլին՝ Բիթլզը հետագայում հասավ իր սեփական ոճին և հնչողությանը։ Բիթլզն զգալի ազդեցություն ունեցավ ռոք երաժշտության վրա և մասնագետների կողմից ճանաչվել է որպես 20-րդ դարի ամենահաջող խմբերից մեկը, ինչպես ստեղծագործական, այնպես էլ կոմերցիոն առումով։ Շատ ռոք երաժիշտներ խոստովանում են, որ այդպիսին դարձել են Բիթլզի երգերի ազդեցությամբ։ Խումբը համաշխարհային ճանաչում ստացավ 1963 թվականին՝ «Please Please Me/Ask Me Why» երաժշտության թողարկունը ։Քառյակը դարձավ բրիտանական առաջին խումբը, որի ձայնասկավառակները մեծ ճանաչում ձեռք բերեցին ԱՄՆ-ում և գրավեցին առաջին հորիզոնականները։

The Beatles ալբոմն ԱՄՆ-ում 19 անգամ ճանաչվեց պլատինե։ Խումբը նվաճել է Գրեմի 7 մրցանակ։ Let it Be ֆիլմն ստացավ երկու Օսկար մրցանակ։ Խմբի չորս անդամներն էլ, ի նշան երկրի առաջ իրենց արժանիքի, պարգևատրվել են Բրիտանական կայսրության շքանշանով։ Ըստ Rolling Stone ամսագրի՝ Բիթլզը «բոլոր ժամանակների 50 լավագույն կատարողների» ցուցակում զբաղեցնում է առաջին տեղը։

Բիթլզի անդամները դադարեցրին իրենց  աշխատանքը 1970 թվականին, չնայած դեռ 1967-ին Փոլը և Ջոնը շոուբիզնեսում կատարում էին սեփական նախագծերը։ Իսկ խմբի լուծարումից հետո խմբի անդամներից յուրաքանչյուրը շարունակեց իր սոլո կարիերան։ 1980 թվականին սեփական տան մոտ սպանվեց Ջոն Լենոնը, 2001-ին քաղցկեղից մահացավ Ջորջ Հարրիսոնը։ Փոլ Մաքքարթնին և Ռինգո Սթարը շարունակում են ստեղծագործել։


խմբի մասնակիցներ








                                Ստուդիո ալբոմներ


Ֆիլմ, «Բիթլզի ստեղծումը»։






Monday, December 8, 2014

Ծանոթացիր՝ մեր կայքին

Բարի Գալուստ Ռոքադարան:
Այս անունը մինչ կայքը ստեղծելը որոշեցի անվանել «Ռոքադարան» որը առաջարկեց մեր ուսուսչուհի տիկին Նունեն
Այս կայքում շաբաթը մի անգամ տեղադրվելու է բոլոր աշխարհահրչակ գժոտ 
rock band-երի մասին:
Խորհուրդ կտամ հետեւել, իսկապես շատ հետաքրքիր է: