Saturday, April 25, 2015

System of a Down

System of a Down  ալտերնատիվ, հայ-ամերիկյան մետալ խումբ, որը ստեղծվել է 1994 թ.-ին Լոս-Անջելեսում։ Խումբը ներկայացնում են Սերժ Թանկյանը , Ջոն Դոլմայանը , Դարոն Մալաքյանը  և Շավո Օդաջյանը։
System Of A Down խումբը իր առաջին քայլերը  կատարել է 1993 թվականին։ Հենց այդ թվականին էր, որ Սերժ Թանկյանն ու Դարոն Մալաքյանը  հանդիպում են ձայնագրման ստուդիայում զրույցից հետո հասկանալի է դառնում, որ նրանց երաժշտական հետաքրքրությունները համընկնում են և նրանք որոշում են միասին ռոք խումբ ստեղծել, որն անվանում են՝ Soil։ Խումբ են հրավիրում Դոմինգո Լարենոին  և Դեյվ Հակոբյանիննդամենը մի համերգից  հետո Դոմինգոն և Դեյվը լքում են խումբը։ Խումբ է հրավիրվում Էնդի Խաչատուրյանը, ով նույն երաժշտական դպրոցից էր, որը հաճախել էին Սերժը և Դարոնը։ Շավո Օդաջյանը՝ ով պետք է լիներ խմբի մենեջերը, բասսիստի բացակայության պատճարով դառնում է խմբի բասս-կիթառահարը։ Սակայն Soil անունը դուր չէր գալիս Շավոյին և խնդիր է առաջանում խմբի նոր անուն մտածել, և Դարոնի գրած Victims Of The Down վեպի հիման վրա խմբի անունը դառնում է System Of A Down, քանի որ Victims բառը դուր չէր գալիս Շավոյին։



 1997 թվականին խումբը լքում է Էնդի Խաչատուրյանը, ում փոխարինեց Ջոն Դոլմայանը։ Եվ հենց 1997 թվականին էլ հայտնի երաժշտական պրոդյուսեր Ռիք Ռուբինի հետ անցնում են իրենց առաջին System Of A Down ալբոմի ձայնագրմանը։ Ալբոմի պրեմիերան կայացավ 1998 թվականի հունիսի 30-ին և 5 տարվա ընտացքում վաճառվեց գրեթե մեկ միլիոն օրինակ։ Spiders և Sugar երգերը դարձան ալբոմի հաջողակ երգերը:

 Խումբը անորոշ ժամկետվ դադարել է միասին աշխատանքը 2006 թվականի օգոստոսի 13-ից բայց 2011 թվականին վերամիավորվել են ։

https://www.youtube.com/watch?v=D-LZBh7x9a8
Իդեպ Ապրիլի 23-ին Հայոց Ցեղասպանության 100-րդ ամյակի համար  նրանք եկել էին Երեւան համերգ տալու: Համերգից առաջ մոտ 30000+ մարդ հավաքվեց ընդվորում նաեւ ես:

Ալբոմնե

  • 1998 - System Of A Down
  • 2001 - Toxicity
  • 2002 - Steal This Album!
  • 2005 - Mezmerize
  • 2005 - Hypnotize

Monday, April 13, 2015

Մեր փեսան՝ Քանյե Ուեսթ


Քանյե Օմարի Ուեսթ, ամերիկացի ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր և դերասան։
Ուեսթը համարվում է բոլոր ժամանակների ամենավաճառվող արտիստներից մեկը։ Նա ամբողջ աշխարհում վաճառել է 21 միլիոն ալբոմ և 66 միլիոնթվային սինգլ։ Ուեսթը 21 Գրեմմի մրցանակի դափնեկիր է։

Քանյե Ուեսթը ծնվել է Ատլանտայում, Ջորջիա:  Նրա հայրը Ռեյ Ուեսթը այժմ քրիստոնյա խորհրդական է։ Ուեսթի մայրը, դոկտոր Դոնդա Ուեսթը անգլերեն լեզվի պրոֆեսոր էր Կլարք-Ատլանտայի համալսարանում և անգլերեն բաժնի նախագահ Չիկագոյի համալսարանում մինչև, որ դարձավ Ուեսթի մենեջեր։

2012 թվականի ապրիլին Ուեսթը սկսում է հանդիպել ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ, իսկ հաջորդ տարվա հունիսին ծնվում է նրանց դուստրը` Նորթ Ուեսթը։ Ուեսթը և Քարդաշյանը ամուսնացել են 2014 թվականի մայիսի 24 -ին՝ ՖլորենցիայումԻտալիա։ 



 Քանյե Ուեսթը երեկ գիշեր որոշեց անվճար համերգ տալ Երեւանի Կենտրոնում՝ Կարապի լճի մոտ:

Sunday, April 12, 2015

Eagles

Eagles , կատարում է մելոդիկ քաունթրի-ռոք և սոֆթ-ռոք։ Իր գոյության 10 տարիների ընթացքում (1971-1981) 5 անգամ գլխավորել է ամերիկյան փոփ-աղյուսակները և չորս անգամ` ալբոմների հիթ-շքերթը։

Նրանց լավագույն երգերի ցանկը, որը թողարկվեց 1976 թվականին, վաճառվել է 29 միլիոն օրինակով և մինչև այժմ այն ամենաշատ վաճառվող ալբոմն է ԱՄՆ-ի պատմության մեջ։ Ընդհանուր առմամբ Ամերիկայում թողարկվել է ալբոմի 65 000 000 կրկնօրինակ, որը նրանց դարձնում է ԱՄՆ-ի պատմության ամենահայտնի երրոդ խումբը` The Beatles-ից և Led Zeppelin-ից հետո։

Խումբը կազմավորվել է Դոն Հենլիի և Գլեն Ֆրայի կողմից 1971 թվականին Լոս Անջելեսում։ Խմբի հիմնադիր պրոդյուսերը Լինդի Ռոնշտադտն է, իսկ խմբի անդամները հավաքվել են երաժշտական տարբեր ուղղություններից։ Այդ իսկ պատճառով էլ նրանք երաժշտական տարբեր ազդեցությունների են ենթարկվել, որոնցում ոչ վերջին հորիզոնականներում են գտնվում Բոբ Դիլանն ու Նիլ Յանգը։

One of These Nights (1975) ալբոմի թողարկման ժամանակ խումբն սկսեց աշխատել ավելի էներգետիկ, մկանոտ ռոք` զգալիորեն մեծացնելով իր հանդիսատեսի շրջանակնրը։ Երկրպագուներն ամենից շատ հիանում էին խորը իմաստ պարունակող տեքստեր ունեցող երգերով։ 1976 թվականին թողարկվում է ռոքի պատմության ամենահաջողակ ալբոմներից մեկը` Hotel California-ն, որը դարձավ աշխարգահռչակ եւ  ամենավաճառված ձայնասկավառակներից մեկը:
Սեղմեք  Hotel California հղումը լսելու համար:

 1980 թվականին նրանք դադարում են միասին ձայնագրություններ անել, իսկ 1982 թվականին Դոն Հենլինն պաշտոնապես հայտարարում է խմբի բաժանման մասին։ Խմբի վերամիավորման մասին հարցերին նա կարճ կերպով պատասխանում է. «միայն երբ դժոխքը սառչի»։ 1994 թվականին, ի ուրախություն երկրպագուների, արծիվները ժամանակավորապես միավորվում են, որպեսզի հյուրախաղեր ունենան ԱՄՆ-ում և ձայնագրեն իրենց նոր ալբոմը` Hell Freezes Over այսինքն Դժոխքը սառչի, որը դարձավ տարվա ամենավաճառված ալբոմներից մեկը և ապացուցեց, որ խումբը գտնվում է ստեղծագործական փայլուն դիրքում։

Խմբի անդամներ
Հիմիկվա անդամներ

Glenn Frey
Don Henley
Joe Walsh
Timothy B. Schmit
Bernie Leadon

Նախկին անդամներ
Randy Meisner
Don Felder





Ալբոմներ
  • Eagles (1972)
  • Desperado (1973)
  • On the Border (1974)
  • One of These Nights (1975)
  • Hotel California (1976)
  • The Long Run (1979)
  • Long Road Out of Eden (2007)