Monday, April 13, 2015

Մեր փեսան՝ Քանյե Ուեսթ


Քանյե Օմարի Ուեսթ, ամերիկացի ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր և դերասան։
Ուեսթը համարվում է բոլոր ժամանակների ամենավաճառվող արտիստներից մեկը։ Նա ամբողջ աշխարհում վաճառել է 21 միլիոն ալբոմ և 66 միլիոնթվային սինգլ։ Ուեսթը 21 Գրեմմի մրցանակի դափնեկիր է։

Քանյե Ուեսթը ծնվել է Ատլանտայում, Ջորջիա:  Նրա հայրը Ռեյ Ուեսթը այժմ քրիստոնյա խորհրդական է։ Ուեսթի մայրը, դոկտոր Դոնդա Ուեսթը անգլերեն լեզվի պրոֆեսոր էր Կլարք-Ատլանտայի համալսարանում և անգլերեն բաժնի նախագահ Չիկագոյի համալսարանում մինչև, որ դարձավ Ուեսթի մենեջեր։

2012 թվականի ապրիլին Ուեսթը սկսում է հանդիպել ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ, իսկ հաջորդ տարվա հունիսին ծնվում է նրանց դուստրը` Նորթ Ուեսթը։ Ուեսթը և Քարդաշյանը ամուսնացել են 2014 թվականի մայիսի 24 -ին՝ ՖլորենցիայումԻտալիա։ 



 Քանյե Ուեսթը երեկ գիշեր որոշեց անվճար համերգ տալ Երեւանի Կենտրոնում՝ Կարապի լճի մոտ:

No comments:

Post a Comment