Saturday, April 25, 2015

System of a Down

System of a Down  ալտերնատիվ, հայ-ամերիկյան մետալ խումբ, որը ստեղծվել է 1994 թ.-ին Լոս-Անջելեսում։ Խումբը ներկայացնում են Սերժ Թանկյանը , Ջոն Դոլմայանը , Դարոն Մալաքյանը  և Շավո Օդաջյանը։
System Of A Down խումբը իր առաջին քայլերը  կատարել է 1993 թվականին։ Հենց այդ թվականին էր, որ Սերժ Թանկյանն ու Դարոն Մալաքյանը  հանդիպում են ձայնագրման ստուդիայում զրույցից հետո հասկանալի է դառնում, որ նրանց երաժշտական հետաքրքրությունները համընկնում են և նրանք որոշում են միասին ռոք խումբ ստեղծել, որն անվանում են՝ Soil։ Խումբ են հրավիրում Դոմինգո Լարենոին  և Դեյվ Հակոբյանիննդամենը մի համերգից  հետո Դոմինգոն և Դեյվը լքում են խումբը։ Խումբ է հրավիրվում Էնդի Խաչատուրյանը, ով նույն երաժշտական դպրոցից էր, որը հաճախել էին Սերժը և Դարոնը։ Շավո Օդաջյանը՝ ով պետք է լիներ խմբի մենեջերը, բասսիստի բացակայության պատճարով դառնում է խմբի բասս-կիթառահարը։ Սակայն Soil անունը դուր չէր գալիս Շավոյին և խնդիր է առաջանում խմբի նոր անուն մտածել, և Դարոնի գրած Victims Of The Down վեպի հիման վրա խմբի անունը դառնում է System Of A Down, քանի որ Victims բառը դուր չէր գալիս Շավոյին։



 1997 թվականին խումբը լքում է Էնդի Խաչատուրյանը, ում փոխարինեց Ջոն Դոլմայանը։ Եվ հենց 1997 թվականին էլ հայտնի երաժշտական պրոդյուսեր Ռիք Ռուբինի հետ անցնում են իրենց առաջին System Of A Down ալբոմի ձայնագրմանը։ Ալբոմի պրեմիերան կայացավ 1998 թվականի հունիսի 30-ին և 5 տարվա ընտացքում վաճառվեց գրեթե մեկ միլիոն օրինակ։ Spiders և Sugar երգերը դարձան ալբոմի հաջողակ երգերը:

 Խումբը անորոշ ժամկետվ դադարել է միասին աշխատանքը 2006 թվականի օգոստոսի 13-ից բայց 2011 թվականին վերամիավորվել են ։

https://www.youtube.com/watch?v=D-LZBh7x9a8
Իդեպ Ապրիլի 23-ին Հայոց Ցեղասպանության 100-րդ ամյակի համար  նրանք եկել էին Երեւան համերգ տալու: Համերգից առաջ մոտ 30000+ մարդ հավաքվեց ընդվորում նաեւ ես:

Ալբոմնե

  • 1998 - System Of A Down
  • 2001 - Toxicity
  • 2002 - Steal This Album!
  • 2005 - Mezmerize
  • 2005 - Hypnotize

No comments:

Post a Comment