
Նրանց լավագույն երգերի ցանկը, որը թողարկվեց 1976 թվականին, վաճառվել է 29 միլիոն օրինակով և մինչև այժմ այն ամենաշատ վաճառվող ալբոմն է ԱՄՆ-ի պատմության մեջ։ Ընդհանուր առմամբ Ամերիկայում թողարկվել է ալբոմի 65 000 000 կրկնօրինակ, որը նրանց դարձնում է ԱՄՆ-ի պատմության ամենահայտնի երրոդ խումբը` The Beatles-ից և Led Zeppelin-ից հետո։
Խումբը կազմավորվել է Դոն Հենլիի և Գլեն Ֆրայի կողմից 1971 թվականին Լոս Անջելեսում։ Խմբի հիմնադիր պրոդյուսերը Լինդի Ռոնշտադտն է, իսկ խմբի անդամները հավաքվել են երաժշտական տարբեր ուղղություններից։ Այդ իսկ պատճառով էլ նրանք երաժշտական տարբեր ազդեցությունների են ենթարկվել, որոնցում ոչ վերջին հորիզոնականներում են գտնվում Բոբ Դիլանն ու Նիլ Յանգը։
One of These Nights (1975) ալբոմի թողարկման ժամանակ խումբն սկսեց աշխատել ավելի էներգետիկ, մկանոտ ռոք` զգալիորեն մեծացնելով իր հանդիսատեսի շրջանակնրը։ Երկրպագուներն ամենից շատ հիանում էին խորը իմաստ պարունակող տեքստեր ունեցող երգերով։ 1976 թվականին թողարկվում է ռոքի պատմության ամենահաջողակ ալբոմներից մեկը` Hotel California-ն, որը դարձավ աշխարգահռչակ եւ ամենավաճառված ձայնասկավառակներից մեկը:

1980 թվականին նրանք դադարում են միասին ձայնագրություններ անել, իսկ 1982 թվականին Դոն Հենլինն պաշտոնապես հայտարարում է խմբի բաժանման մասին։ Խմբի վերամիավորման մասին հարցերին նա կարճ կերպով պատասխանում է. «միայն երբ դժոխքը սառչի»։ 1994 թվականին, ի ուրախություն երկրպագուների, արծիվները ժամանակավորապես միավորվում են, որպեսզի հյուրախաղեր ունենան ԱՄՆ-ում և ձայնագրեն իրենց նոր ալբոմը` Hell Freezes Over այսինքն Դժոխքը սառչի, որը դարձավ տարվա ամենավաճառված ալբոմներից մեկը և ապացուցեց, որ խումբը գտնվում է ստեղծագործական փայլուն դիրքում։

Հիմիկվա անդամներ
Glenn Frey
Don Henley
Joe Walsh
Timothy B. Schmit
Bernie Leadon
Նախկին անդամներ
- Eagles (1972)
- Desperado (1973)
- On the Border (1974)
- One of These Nights (1975)
- Hotel California (1976)
- The Long Run (1979)
- Long Road Out of Eden (2007)
No comments:
Post a Comment