Monday, October 26, 2015

Slipknot

Slipknot– Ամերիկյան ծանր մետալ խումբն ստեղծվել է 1995 թ. Դե-Մոին, Այովա քաղաքում, հիմնադիրներ Անդերս Կոլսեֆնի վոկալիստ , Շոն Կրեխան պերկուսիոնիստ եւ Պոլ Գրեյ բաս կիթարահար. Հետո ձեւավորվել է խմբի մշտական աշխատակազմը ինը անդամներից: Շոն Կրեխան պերկուսիոնիստ,Պոլ Գրեյ բաս կիթար,Կորի Տեյլոր վոկալիստ , Սիդ Վիլսոն դիդ-ջեյ, Միկ Տոմսոն սոլո կիթար,Ջեյմ Ռուտ սոլո կիթար,Կրեիգ Ջոն ստեղնահար,Քրիս Ֆեն պերկուսիոնիստ, Ջոի Ջորդիսոն հարվածային գործիքներ: Խմբի ալբոմները անվանվել են պլատինե, եւ որոշ երգեր առաջադրվել են «Grammy» - ի «Լավագույն նու-մետալ երաժշտություն» եւ «Լավագույն ծանր ռոք երգ»: 2006 թվականին խումբը արժանացել է «Լավագույն մետալ ներկայացում» մրցանակին «before i forget » երգի համար: Խումբը, վաճառել է մոտ 35 միլիոն դիսկեր և ալբոմներ ամբողջ աշխարհում:

Ամենալավ հիթերը լսելու համար սեղմեք այստեղ 
Երաժիշտների` խմբից դուրս գալու պատճառները
Անդերս Կոլսեֆնին լքել է խումբը Կորի Տեյլորի գալուց հետո քանի որ չի համակերպվել իր բեք-վոկալիստ լինելու հետ ։
Պոլ Գրեյ-ը 2010 թ. մահացել է
Դոննի Ստիլի-ին լքել է խումբը կրոնական խնդիրների պառճառով, ավելի ուշ դարձել է ժամանակավոր բաս-կիթառահար, Պոլի մահից հետո:
Պատրիկ Նյուվիրս-ը սկսեց զբաղվել իր առաքելությամբ – դարձավ մետաղի քանդակագործ. Կա տարբերակ, ըստ որի, նա տեղափոխվել է Դալլաս, իր քրոջ մոտ, որտեղ ապրել է, հնարավոր է, ապրում է մինչև այսօր.
Դժոշ Բրեյնարդ-ը լքել է խումբը Slipknot-ի անդամների վեճից հետո:
Գրեգ Ուելմս-ը ստիպված է եղել լքել խումբ Ջոի Ջորդիսոն-ի քրոջ հետ ունեցած սիրավեպի պառճառով:
Բրենդոն Դարներ-ը լքել է խումբը մեկ համերգից հետո, հենց նա փոխանցեց իր դիմակը Քրիս-ին:
Ջոի Ջորդիսոն-ը խմբից հեռացվել է անհայտ պատճառներով:

Ալբոմը որի անունն է Slipknot թողարկվել է 1999 թ. հունիսի 29-ին եւ ունեցել է մեծ շրջանառություն:Ինչպես նաև խումբը փոխում է դիմակները, որոնք ավելի որակյալ էին, ինչպես նաեւ հորինեցին իրենց սեփական հագուստները: Կոստյումեր կարմիր, սեւ, սպիտակ, կանաչ եւ կապույտ գույների,իսկ մեջքին խմբի խորդանիշը «S»(մտածված Ջոի Ջորդիսոնի կողմից): Ունենալով մեծ շրջագայություններ, մասնակցելովթ տարբեր փառատոների, այդ թվում, հայտնի Ozzfest-ին Slipknot-ը 2000թ.-ին վերադառնում է ստուդիա:
ՈՃ
Slipknot-ը հայտնի են իրենց բեմական կերպարով: Խմբի անդամները հագնում են կոմբինեզոններ եւ եզակի դիմակներ, որոնք արտացոլում են նրանցից յուրաքանչյուրի անձը: Դիմակները եւ կոմբինեզոնները յուրաքանչյուր նոր ալբոմի հետ փոխվում են: Մասնակիցները կրում են դիմակներ, որոնք արտացոլում են յուրաքանչյուրի «ներքին աշխարհը»: Նրանց մեծ մասը ունեն դաջվածքներ:
Պոլ Գրեյի մահը
2010 թ.-ի մայիսի 24-ին, ժամը 10:50-ին, հյուրանոցներից մեկում բաս կիթառահար Պոլ Գրեյը հայտնաբերվել է մահացած: Ոստիկանությունը հաղորդել է, որ 38-ամյա Պոլ Գրեյի մարմինը գտել է հյուրանոց-ի ծառայողը: Մայիսի 25-ի դիահերձումը, արդյունքները չտվեց, Պոլի դիակը պատրաստեցին տոքսիկոլոգիական վերլուծությունների, որոնց արդյունքները ստացվել եւ հրապարակվել են մեկ ամսվա ընթացքում: Հունիսի 21-ին հրապարակվեց տոքսիկոլոգիական վերլուծությունների արդյունքները: Ըստ այդ արդյունքների Պոլը մորֆի-ի և ֆենտալինի մեծ չափաբաժին է ընդունել որն էլ բերել է սրտի կանգի:

Skillet

Skillet - Խումբը ձևավորվել է 1996 թվականին` Միացյալ Նահանգներում։ Անդամներն են` Ջոն Կուպեր , Կորեյ Կուպեր Ջեն Լեդջեր Հարվածային գործիքներ  Սեթ Մրիսոն։
«Skillet» խումբը երկու անգամ արժանացել է Գրեմմիի։
Ստեղծման օրից խումբը կրել է բազմաթիվ փոփոխություններ՝ թողնելեվ Ջոն Կուպերին՝ որպես մնացած խմբի միակ հին անդամ։ Խմբի վաճառված երաժշտական ալբոմների թիվը անցնում է երկու միլիոնը։
Սկզբնական շրջանում անդամները երկուսն էին՝ «Seraph» խմբի նախկին ոկալիստ Ջոն Կուպերը. և Քեն Սթեյրստը։ Շուտով նրաց միացավ նաև Թրեյ Մկքլիուրկինը՝ որպես ժամանակավոր թմբկահար։
Շուտով խումբը թողարկեց ալբոմ՝ «Skillet» անվամբ։ Ինչու հենց skillet. այդ շրջանում խումբը շրջագայում էր Միացյալ Նահանգներում, և նրանց պետք էր գրավիչ անվանում՝ ինչն էլ պատճառ դարձավ կոչելու «Skillet»։ Խմբի անդամները իրենց անվանը լուրջ չէին վերաբերվում, իսկ հիմնադիր Ջոն Կուպերը ասել է, որ իրեն մինչև հիմա էլ դուր չի գալիս այդ անվանումը։
Խմբի երկրորդ ալբոմը՝ թողարկված 1998-ի ապրիլին` կոչվում էր Hey You, I Love Your Soul: Ալբոմի թողարկումից անմիջապես հետո, խմբին է միանում Ջոն Կուպերի կինը` Քորեյը։
Որոշ ժամանակ անց, Սկսում են ձայնագրել երրորդ ալբոմը, այդ ժամանակ Սթեյրսը անսպասելի լքում է խումբը, իսկ նրա փոխարեն խմբին է միանում Քևին Հոլանդը (կիթառահար)։
Չորրորդ՝ Invincible ալբոմից հետո լքեց Skillet-ին, և նրա տեղը զբաղեցրեց Լորյա Պետերսը։ 2000 թվականին լույս տեսավ խմբի չորրորդ ալբոմը՝ Alien Youth։ Ալբոմի թողրկվելուց հետո Հոլանդը լքում է խումբը, իսկ Բեն Կասիկան զբաղեցնում նրա տեղը։ 2003 թվականին լույս է տեսնում խմբի Ardent Records ալբոմը։
2006 թվականի հոկտեմբերի 26֊-ին լույս տեսավ Skillet-ի Comatose ալբոմը։
2008 թվականի հունվարին խումբը հայտարարեց, որ իրենց թմբկահար Լորի Պետերսը հեռանում է խմբից, նրան հաջորդում է Ջեն Լեդջերը։
Ամենալավ հիթերը լսելու համար սեղմեք այստեղ

  1. Skillet
  2. Hey You, I Love Your Soul,
  3. Invincible
  4. Alien Youth
  5. Ardent Records
  6. Collide
  7. Comatose
  8. Awake,

Sunday, October 18, 2015

Black Sabbath

Black Sabbath բրիտանական ռոք խումբ։ Մեծ ներգործություն է ունեցել ռոքի՝ հատկապես հևի մետալի և դում մետալի վրա։ Ձևավորվել է 1969 թվականին Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքում՝ Օզզի Օզբոռնի (վոկալ), Թոնի Այոմմիի (կիթառ), Գիզեր Բատլերի (բաս կիթառ) և Բիլ Ուարդի (հարվածային) մասնակցությամբ1970 թ. փետրվարին Vertigo Records-ը թողարկում է Black Sabbath խմբի առաջին՝ համանուն ալբոմը, որը ձայնագրվել էր տասներկու ժամվա ընթացքում։ Այդ ալբոմը ընդունված է համարել առաջին հևի մետալ ալբոմներից։ Այն կրում էր ծանր ռոքի և բլյուզ-ռոքի ազդեցությունը, բայց և ցուցադրում էր խմբի՝ հետագայում ճանաչելի ոճը և Այոմմիի սարսափազդու կիթառային ռիֆֆերը։ Շուտով ալբոմը թողարկվում է ԱՄՆ-ում (Warner Bros. Records) և վաճառվում միլիոնավոր օրինակներով։
1970 թ. Սեպտեմբերի 18-ին թողարկվում է երկրորդ ալբոմը՝ «Paranoid», որը Բրիտանիայում գրավում է առաջին հորիզոնականը։ Հետագա ալբոմները ևս մեծ հաջողություն ունեցան։ 1977 թ. նոյեմբերին Օզզի Օսբորնը լքեց խումբը, սակայն 1978-ին մեկ տարով վերադարձավ և մասնակցեց «Never Say Die»ալբոմի ձայնագրությանը։ 1979 թ. մայիսին Այոմմին խմբից հեռացրեց Օսբորնին. նրան տարբեր տարիների փոխարինեցին Ռոնի Ջեյմս Դիո, Յան Գիլլանը, Գլեն Հյուզը և Թոնի Մարթինը։
Անդամներ
Թոնի Այոմմի
Օզզի Օզբոռն
Գիզեռ Բատլեր
Բիլլ Ուարդ
Նախկին անդամներ
Դեյվ ՈւոկերՌոնի Ջեյմս ԴիոՅան Գիլան,Դեվիդ ԴոնատոԳլենի Խյուզ, Ռեյ Գիլեն, Թոնի Մարտին, Դեյվ Սպիտց, Բոբ Դեյսլի, Ջո Բյորտ, Լոուրենս Քոտլ, Նիլ Մյուրրեյ, Դոն Էյրի, Ջոֆ Նիկոլս, Ադամ Վեյկման, Բիվ Բիվան, Էրիկ Զինգան, Թերի Չայմս, Քոզի Փաուել, Բոբի Ռոնդինելի
Բոլոր անդամներ
Օզզի ՕսբորնԹոնի ԱյոմմիԳիզեր Բաթլեր ևԲիլ Ուարդ

Ալբոմներ
  • Black Sabbath (1970)
  • Paranoid (1970)
  • Master of Reality (1971)
  • Black Sabbath Vol. 4 (1972)
  • Sabbath Bloody Sabbath (1973)
  • Sabotage (1975)
  • Technical Ecstasy (1976)
  • Never Say Die! (1978)
  • Heaven and Hell (1980)
  • Mob Rules (1981)
  • Born Again (1983)
  • Seventh Star (1986)
  • The Eternal Idol (1987)
  • Headless Cross (1989)
  • Tyr (1990)
  • Dehumanizer (1992)
  • Cross Purposes (1994)
  • Forbidden (1995)
  • 13 (2013)

Deep Purple

Deep Purple, բրիտանական ռոք-խումբ է որը, ստեղծվել է 1968 թ., Roundabout անվանմամբ։ Նույն տարվա ապրիլին վերանվանվել է Deep Purple ։ Մեծ ճանաչում ձեռք բերեց 1970 թ.՝ "In Rock" ալբոմի թողարկումից հետո։ Գոյություն ունի մինչ օրս, խմբի կազմում է նշանավոր երգիչ Յան Գիլլանը։Խումբը համարվում է 1970-ականների ամենահայտնի և ազդեցիկ խմբերից մեկը, որը մեծ ազդեցություն է թողել հետագա ռոքի հատկապես ծանր ուղղությունների վրա և դարձել հևի մետալ ոճի հիմնադիրներից մեկը։

Խումբը վերջացնում է հյուրախաղերը, մեկնում Գերմանիա և ավարտին հասցնում կիսատ մնացած “Who Do We Think We Are? ձայնասկավառակը: Թողարկումից հետո Յան Գիլանը և Ռոջեր Գլովերը հեռանում են խմբից: Խմբի նոր անդամներն են դառնում Գլեն Հյուզը՝ բաս կիթառ ու վոկալ և Դեյվիդ Քովերդեյլը՝ հիմնական վոկալ։ Նոր անդամներով Դիփ Փարփլը 1974թ. ձայնագրում է “Burn” ձայնասկավառակը։ “Burn”-ը նոր հաջողություն չբերեց, բայց և չհիասթափեցրեց ունկնդիրներին։ Դեյվիդ Քովերդեյլի ձայնը իր հզորությամբ չէր կարող մրցել Յան Գիլանի ձայնի հետ, բայց նրա ներկայությունը նոր շունչ տվեց խմբին, նա ընդունվեց Դիփ Փարփլի սիրահարների կողմից։ Ձայնասկավառակը բարձր տեղեր գրավեց “հիթ շքերթներում”։ Թողարկումից հետո խմբին հրավիրում են հերթական հյուրախաղերի՝ ԱՄն։ Դիփ Փարփլը որոշում է այս անգամ շրջագայությունները սկսել Եվրոպայից։ 

8 տարի անց՝ 1984թ. Յան Գիլլանի նախաձեռնությամբ, Դիփ Փարփլը հավաքվեց իր դասական դարձած կազմով՝ Ջոն Լորդ, Ռիչի Բլեքմոր, Յան Փեյս, Ռոջեր Գլովեր, Յան Գիլլան։Խումբը թողարկեց “Perfect Strangers” ձայնասկավառակը, որը դարձավ “պլատինե”։ Դրանից հետո Դիփ Փարփլը մեկնում է հյուրախաղերի։ Հաջորդ ձայնասկավառակը՝ “The House of Blue Light” թողարկվեց 1987-ին։ Նույն կազմով խումբը վերաձայնագրում է “Smoke on the Wather” երգը՝ հոգուտ Սպիտակի երկրաշարժից տուժածների։ Այս ընթացքում նորից սկսվեցին անհամաձայնությունները խմբի ներսում։ Բլեքմորը դժգոհ էր Գիլլանից։ Այս մթնոլորտը գնալով սրվում էր և հերթական համերգային՝ “Nobady’s Perfect” ձայնասկավառակից հետո Գիլլանը կրկին հեռանում է խմբից։ Նրա փոխարեն, Բլեքմորի պահանջով հրավիրվում է Ջո Լին Թերները, որը Բլեքմորի հետ աշխատել էր Rainbow խմբում։
Խմբի անդամներ 
Անդամներ
Յան Գիլլան
Սթիվ Մորս
Ռոջեր Գլովեր,
Դոն Էյրի
Յան Փեյս
Նախկին անդամներ
Ռիչի Բլեքմոր
Ջոն Լորդ
Ռոդ Էվանս
Նիք Սիմփեր
Դեյվիդ Քավերդեյլ
Գլեն Հյուզ
Ջո Լին Թյորներ
Ջո Սատրիանի
 Ալբոոմներ

Sunday, October 11, 2015

Scorpions

«The Scorpions» գերմանական ռոք-խումբ, որը ձևավորվել է 1965 թվականին Հաննովերում։ Խմբի ոճը կարելի է բնորոշել որպես դասական հարդ ռոք,Կարիճներ-ի համար հատկանշական են ռոք բալալդները։ Հանդիսանում է աշխարհի ամենահանրահայտ ռոք խմբերից մեկը, որը վաճառել է ալբոմների ավելի քան 150 միլիոն օրինակ։
Խումբը հիմնվել է 1965 թվականին Ռուդոլֆ Շենկերի կողմից։ 1969 թվականին խմբին միացան հիմնադրողի կրտսեր եղբայր Միխայել Շենկերը և վոկալիստ Կլաուս Մայնեն։ Միջազգային հարդ-ռոք բեմում խումբը հայտնվեց 1972 թվականին, երբ թողարկեց իր առաջին «Lonesome Crow» ալբոմը։
Նրանք աշխարհի ամենահայտնի և ամենաերկար գոյատևած ռոք խումբն են և առաջին անգլո-սաքսոնական խումբը, որը հաջողության հասավ միջազգային ասպարեզում։ Խումբը նվագում է մելոդիկ ծանր մետալի «melodic heavy metal» և ընդգրկում են ռոք բալլադներ։ Նրանց վաճառքի քանակներով ամենահաջողված ալբոմը՝ « Crazy World»-ն է այն ընդգրկում է «Wind of Change»  երգը, որը սիմվոլիստական էր, բնորոշում է քաղաքական դեպքերը Արևելյան Եվրոպայում 1980-ական թվականների վերջրին և 1990-ականների սկզբին։


Խումբը աշխարհի ամենալավ վաճառվող ալբեմներ ունեցող բենդերից մեկն է՝ ավելի քան 100 միլիոն սկսվառակների վաճառքով։ : Rolling Stone խանութը Սքորպիոնսին անվանում է "ծանր մետալի հերոսներ": Ռոքի արտիստների շրջանակներում նրանք բոլոր ժամանակների 46-րդ լավագույն խումբն են, ըստ Greatest Artists of Hard Rock ծրագրի։ Իսկ նրանց "Still Loving You"  երգը 22-րդն է ամենահանճարեղ բալլադների շարքում։ Նրանք ստացել են բազմաթիվ մրցանակներ, օրինակ World Music Awards-ի ժամանակ ամենաթանկ նվերն են ստացել։
Ալբոմներ

Անդամներ
Ռուդոլֆ Շենկեր
Կլաուս Մեյնե
Մատտիաս Յաբս
Ջեյմս Կոտտակ
Պավել Մաչիվոդա

The doors



The Doors-ը ամերիկյան ռոք խումբ է որը ձևավորվել է 1965 թվականին Ջիմ Մորիսոնի և Ռեյ Մանզարեկի կողմից հետագայում խմբին միացել են նաև Ջոն Դենսմորը և Ռոբի Կրիգերը։ Խումբ ձայանգրել է 9 ստուդիական ալբոմ և վաճառել է շուրջ 100 միլիոն ալբոմ ամբողջ աշխարհում որից 32,5 միլիոնը Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ 


Ռեյ Մանզարեկը 1965 թւականին Ջիմ Մորիսոնի հետ հիմնել է «Դը Դորզ» խումբը։
Այն լայն ճանաչում էր ստացել 1960-ականների վերջերին։ 1967-1971թթ.-ին «Դը Դորզ»-ը ձայնագրել է 6 ստուդիական ալբոմ, որոնցից մեծամասնությունը հետագայում հիշվում էին և հիմա էլ հիշվում են որպէս ռոք-ի դասական և մեծ ազդեցություն թողնող ալբոմներ։
Մորիսոնի մահվանից հետո՝ 1971թ.-ին Մանզարեկը կարճ ժամանակով դարձավ խմբի առաջնորդողը, սակայն հետագա երկու տարիներին թողարկված երկու ալբոմները հաջողություւն չունեցան և 1973թ.-ին «Դը Դորզ»-ը դադարեց գոյություն ունենալ։

Ամենալավ հիթերը լսելու համար սեղմեք՝ այստեղ
Բոլոր անդամներ
Ջիմ ՄորիսոնՌոբի ԿրիգերՌեյ Մանզարեկ ևՋոն Դենսմոր





Ալբոմներ 

Monday, September 21, 2015

Muse


Muse, բրիտանական Ալտերնատիվ ռոք խումբ է, հիմնվել է 1994 թվականին անգլիական Թինմութ քաղաքում։ Խումբը ունի երեք մասնակից՝ Մեթյու ԲելլամիՔրիս Վոլսթենհոլմ և Դոմինիկ Հովարդ։ Խումբը թողարկել է վեց ստուդիական ալբոմ: Վերջինս 2007 թ. Ուէմբլի մարզադաշտում կայացած մեծ համերգի ձայնագրությունն է և «Ողջ ժամանակների լավագույն 50 ալբոմներ» ցանկում զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը։։ 2010 թվականին The Resistance ալբոմի շնորհիվ խումբը արժանացավ պատվավոր Գրեմմիի մրցանակի՝ «Լավագույն ռոք-ալբոմ» կատեգորիայում։ 2012 թ. սեպտեմբերի դրությամբ ամբողջ աշխարհում խմբի ալբոմները վաճառվել են ավելի քան 20 միլիոն օրինակով։90-ական թվականներին Մեթը, Դոմն ու Քրիսը նվագում էին թինմության դպրոցի տարբեր կոլեկտիվներում։ Muse-ի կազմավորումն սկսվեց այն բանից հետո, երբ Մեթը դարձավ կիթառահար Դոմ Հովարդի խմբում։ Նրանք հայտնվեցին բարդ իրավիճակում, երբ խմբի բասս-կիթառահարը՝ Phys Vandit-ը որոշեց լքել խումբը։ Նրանք խնդրեցին իրենց մոտիկ ընկերոջը՝ Քրիս Վոլսթենհոլմին սովորել նվագել բասս-կիթառ։Սկզբնական շրջանում, մինչև Muse անունով հանդես գալը, խումբը ունեցել է մի շարք անվանումեր օրիինակ՝
Լավագույն հիթերը լսելու համար սեղմեք՝ այստեղ


Gothic Plague, Carnage Mayhem, Fixed Penalty և Rocket Baby Dolls։ Rocket Baby Dolls անվան տակ նրանք հաղթեցին տեղի «Band Battle»-ներից մեկը ընթացքում կոտրելով իրենց երաժշտական սարքավորումները։ Շուտով նրանք որոշեցին չշարունակել ուսումը և խորանալ երաժշտության ոլորտում։ Անվանվելով Muse՝ նրանք սկսեցին ելույթներ ունենալ էքսեթերյան ակումբներում։



Ստուդիական ալբոմներ

  • Մեթյու Բելլամի - վոկալ, կիթառ, դաշնամուր
  • Քրիս Վոլսթենհոլմ  - բասս, բեք-վոկալ, շրթհարմոն
  • Դոմինիկ Հովարդ - հարվածային գործիքներ