Sunday, October 18, 2015

Black Sabbath

Black Sabbath բրիտանական ռոք խումբ։ Մեծ ներգործություն է ունեցել ռոքի՝ հատկապես հևի մետալի և դում մետալի վրա։ Ձևավորվել է 1969 թվականին Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքում՝ Օզզի Օզբոռնի (վոկալ), Թոնի Այոմմիի (կիթառ), Գիզեր Բատլերի (բաս կիթառ) և Բիլ Ուարդի (հարվածային) մասնակցությամբ1970 թ. փետրվարին Vertigo Records-ը թողարկում է Black Sabbath խմբի առաջին՝ համանուն ալբոմը, որը ձայնագրվել էր տասներկու ժամվա ընթացքում։ Այդ ալբոմը ընդունված է համարել առաջին հևի մետալ ալբոմներից։ Այն կրում էր ծանր ռոքի և բլյուզ-ռոքի ազդեցությունը, բայց և ցուցադրում էր խմբի՝ հետագայում ճանաչելի ոճը և Այոմմիի սարսափազդու կիթառային ռիֆֆերը։ Շուտով ալբոմը թողարկվում է ԱՄՆ-ում (Warner Bros. Records) և վաճառվում միլիոնավոր օրինակներով։
1970 թ. Սեպտեմբերի 18-ին թողարկվում է երկրորդ ալբոմը՝ «Paranoid», որը Բրիտանիայում գրավում է առաջին հորիզոնականը։ Հետագա ալբոմները ևս մեծ հաջողություն ունեցան։ 1977 թ. նոյեմբերին Օզզի Օսբորնը լքեց խումբը, սակայն 1978-ին մեկ տարով վերադարձավ և մասնակցեց «Never Say Die»ալբոմի ձայնագրությանը։ 1979 թ. մայիսին Այոմմին խմբից հեռացրեց Օսբորնին. նրան տարբեր տարիների փոխարինեցին Ռոնի Ջեյմս Դիո, Յան Գիլլանը, Գլեն Հյուզը և Թոնի Մարթինը։
Անդամներ
Թոնի Այոմմի
Օզզի Օզբոռն
Գիզեռ Բատլեր
Բիլլ Ուարդ
Նախկին անդամներ
Դեյվ ՈւոկերՌոնի Ջեյմս ԴիոՅան Գիլան,Դեվիդ ԴոնատոԳլենի Խյուզ, Ռեյ Գիլեն, Թոնի Մարտին, Դեյվ Սպիտց, Բոբ Դեյսլի, Ջո Բյորտ, Լոուրենս Քոտլ, Նիլ Մյուրրեյ, Դոն Էյրի, Ջոֆ Նիկոլս, Ադամ Վեյկման, Բիվ Բիվան, Էրիկ Զինգան, Թերի Չայմս, Քոզի Փաուել, Բոբի Ռոնդինելի
Բոլոր անդամներ
Օզզի ՕսբորնԹոնի ԱյոմմիԳիզեր Բաթլեր ևԲիլ Ուարդ

Ալբոմներ
  • Black Sabbath (1970)
  • Paranoid (1970)
  • Master of Reality (1971)
  • Black Sabbath Vol. 4 (1972)
  • Sabbath Bloody Sabbath (1973)
  • Sabotage (1975)
  • Technical Ecstasy (1976)
  • Never Say Die! (1978)
  • Heaven and Hell (1980)
  • Mob Rules (1981)
  • Born Again (1983)
  • Seventh Star (1986)
  • The Eternal Idol (1987)
  • Headless Cross (1989)
  • Tyr (1990)
  • Dehumanizer (1992)
  • Cross Purposes (1994)
  • Forbidden (1995)
  • 13 (2013)

No comments:

Post a Comment