Sunday, October 18, 2015

Deep Purple

Deep Purple, բրիտանական ռոք-խումբ է որը, ստեղծվել է 1968 թ., Roundabout անվանմամբ։ Նույն տարվա ապրիլին վերանվանվել է Deep Purple ։ Մեծ ճանաչում ձեռք բերեց 1970 թ.՝ "In Rock" ալբոմի թողարկումից հետո։ Գոյություն ունի մինչ օրս, խմբի կազմում է նշանավոր երգիչ Յան Գիլլանը։Խումբը համարվում է 1970-ականների ամենահայտնի և ազդեցիկ խմբերից մեկը, որը մեծ ազդեցություն է թողել հետագա ռոքի հատկապես ծանր ուղղությունների վրա և դարձել հևի մետալ ոճի հիմնադիրներից մեկը։

Խումբը վերջացնում է հյուրախաղերը, մեկնում Գերմանիա և ավարտին հասցնում կիսատ մնացած “Who Do We Think We Are? ձայնասկավառակը: Թողարկումից հետո Յան Գիլանը և Ռոջեր Գլովերը հեռանում են խմբից: Խմբի նոր անդամներն են դառնում Գլեն Հյուզը՝ բաս կիթառ ու վոկալ և Դեյվիդ Քովերդեյլը՝ հիմնական վոկալ։ Նոր անդամներով Դիփ Փարփլը 1974թ. ձայնագրում է “Burn” ձայնասկավառակը։ “Burn”-ը նոր հաջողություն չբերեց, բայց և չհիասթափեցրեց ունկնդիրներին։ Դեյվիդ Քովերդեյլի ձայնը իր հզորությամբ չէր կարող մրցել Յան Գիլանի ձայնի հետ, բայց նրա ներկայությունը նոր շունչ տվեց խմբին, նա ընդունվեց Դիփ Փարփլի սիրահարների կողմից։ Ձայնասկավառակը բարձր տեղեր գրավեց “հիթ շքերթներում”։ Թողարկումից հետո խմբին հրավիրում են հերթական հյուրախաղերի՝ ԱՄն։ Դիփ Փարփլը որոշում է այս անգամ շրջագայությունները սկսել Եվրոպայից։ 

8 տարի անց՝ 1984թ. Յան Գիլլանի նախաձեռնությամբ, Դիփ Փարփլը հավաքվեց իր դասական դարձած կազմով՝ Ջոն Լորդ, Ռիչի Բլեքմոր, Յան Փեյս, Ռոջեր Գլովեր, Յան Գիլլան։Խումբը թողարկեց “Perfect Strangers” ձայնասկավառակը, որը դարձավ “պլատինե”։ Դրանից հետո Դիփ Փարփլը մեկնում է հյուրախաղերի։ Հաջորդ ձայնասկավառակը՝ “The House of Blue Light” թողարկվեց 1987-ին։ Նույն կազմով խումբը վերաձայնագրում է “Smoke on the Wather” երգը՝ հոգուտ Սպիտակի երկրաշարժից տուժածների։ Այս ընթացքում նորից սկսվեցին անհամաձայնությունները խմբի ներսում։ Բլեքմորը դժգոհ էր Գիլլանից։ Այս մթնոլորտը գնալով սրվում էր և հերթական համերգային՝ “Nobady’s Perfect” ձայնասկավառակից հետո Գիլլանը կրկին հեռանում է խմբից։ Նրա փոխարեն, Բլեքմորի պահանջով հրավիրվում է Ջո Լին Թերները, որը Բլեքմորի հետ աշխատել էր Rainbow խմբում։
Խմբի անդամներ 
Անդամներ
Յան Գիլլան
Սթիվ Մորս
Ռոջեր Գլովեր,
Դոն Էյրի
Յան Փեյս
Նախկին անդամներ
Ռիչի Բլեքմոր
Ջոն Լորդ
Ռոդ Էվանս
Նիք Սիմփեր
Դեյվիդ Քավերդեյլ
Գլեն Հյուզ
Ջո Լին Թյորներ
Ջո Սատրիանի
 Ալբոոմներ

No comments:

Post a Comment