Բիթլզ բրիտանական աշխարհահռչակ ռոք-խումբ Է։ Ստեղծվել է 1960 թվականին։ Լեգենդար խմբի անդամներն էին Ջոն Լենոնը Փոլ Մաքքարթնին, Ջորջ Հարրիսոնը և Ռինգո Սթարը։ Տարբեր ժամանակներում խմբի կազմում են եղել Փիթ Բեստը և Ջիմի Նիկոլը։ 1950-ականներին սկսելով հետևել ամերիկյան դասական ռոքնռոլին՝ Բիթլզը հետագայում հասավ իր սեփական ոճին և հնչողությանը։ Բիթլզն զգալի ազդեցություն ունեցավ ռոք երաժշտության վրա և մասնագետների կողմից ճանաչվել է որպես 20-րդ դարի ամենահաջող խմբերից մեկը, ինչպես ստեղծագործական, այնպես էլ կոմերցիոն առումով։ Շատ ռոք երաժիշտներ խոստովանում են, որ այդպիսին դարձել են Բիթլզի երգերի ազդեցությամբ։ Խումբը համաշխարհային ճանաչում ստացավ 1963 թվականին՝ «Please Please Me/Ask Me Why» երաժշտության թողարկունը ։Քառյակը դարձավ բրիտանական առաջին խումբը, որի ձայնասկավառակները մեծ ճանաչում ձեռք բերեցին ԱՄՆ-ում և գրավեցին առաջին հորիզոնականները։
The Beatles ալբոմն ԱՄՆ-ում 19 անգամ ճանաչվեց պլատինե։ Խումբը նվաճել է Գրեմի 7 մրցանակ։ Let it Be ֆիլմն ստացավ երկու Օսկար մրցանակ։ Խմբի չորս անդամներն էլ, ի նշան երկրի առաջ իրենց արժանիքի, պարգևատրվել են Բրիտանական կայսրության շքանշանով։ Ըստ Rolling Stone ամսագրի՝ Բիթլզը «բոլոր ժամանակների 50 լավագույն կատարողների» ցուցակում զբաղեցնում է առաջին տեղը։
Բիթլզի անդամները դադարեցրին իրենց աշխատանքը 1970 թվականին, չնայած դեռ 1967-ին Փոլը և Ջոնը շոուբիզնեսում կատարում էին սեփական նախագծերը։ Իսկ խմբի լուծարումից հետո խմբի անդամներից յուրաքանչյուրը շարունակեց իր սոլո կարիերան։ 1980 թվականին սեփական տան մոտ սպանվեց Ջոն Լենոնը, 2001-ին քաղցկեղից մահացավ Ջորջ Հարրիսոնը։ Փոլ Մաքքարթնին և Ռինգո Սթարը շարունակում են ստեղծագործել։
խմբի մասնակիցներ
Ստուդիո ալբոմներ
- Please Please Me (22 mars 1963)
- With The Beatles (22 novembre 1963)
- A Hard Day's Night (10 juillet 1964)
- Beatles for Sale (4 décembre 1964)
- Help! (6 août 1965)
- Rubber Soul (3 décembre 1965)
- Revolver (5 août 1966)
- Sgt. Pepper's Lonely Hearts Club Band (1er juin 1967
- The Beatles (« White Album ») (22 novembre 1968)
- Yellow Submarine (17 janvier 1969)
- Abbey Road (26 septembre 1969)
- Let It Be (8 mai 1970)