Sunday, October 11, 2015

Scorpions

«The Scorpions» գերմանական ռոք-խումբ, որը ձևավորվել է 1965 թվականին Հաննովերում։ Խմբի ոճը կարելի է բնորոշել որպես դասական հարդ ռոք,Կարիճներ-ի համար հատկանշական են ռոք բալալդները։ Հանդիսանում է աշխարհի ամենահանրահայտ ռոք խմբերից մեկը, որը վաճառել է ալբոմների ավելի քան 150 միլիոն օրինակ։
Խումբը հիմնվել է 1965 թվականին Ռուդոլֆ Շենկերի կողմից։ 1969 թվականին խմբին միացան հիմնադրողի կրտսեր եղբայր Միխայել Շենկերը և վոկալիստ Կլաուս Մայնեն։ Միջազգային հարդ-ռոք բեմում խումբը հայտնվեց 1972 թվականին, երբ թողարկեց իր առաջին «Lonesome Crow» ալբոմը։
Նրանք աշխարհի ամենահայտնի և ամենաերկար գոյատևած ռոք խումբն են և առաջին անգլո-սաքսոնական խումբը, որը հաջողության հասավ միջազգային ասպարեզում։ Խումբը նվագում է մելոդիկ ծանր մետալի «melodic heavy metal» և ընդգրկում են ռոք բալլադներ։ Նրանց վաճառքի քանակներով ամենահաջողված ալբոմը՝ « Crazy World»-ն է այն ընդգրկում է «Wind of Change»  երգը, որը սիմվոլիստական էր, բնորոշում է քաղաքական դեպքերը Արևելյան Եվրոպայում 1980-ական թվականների վերջրին և 1990-ականների սկզբին։


Խումբը աշխարհի ամենալավ վաճառվող ալբեմներ ունեցող բենդերից մեկն է՝ ավելի քան 100 միլիոն սկսվառակների վաճառքով։ : Rolling Stone խանութը Սքորպիոնսին անվանում է "ծանր մետալի հերոսներ": Ռոքի արտիստների շրջանակներում նրանք բոլոր ժամանակների 46-րդ լավագույն խումբն են, ըստ Greatest Artists of Hard Rock ծրագրի։ Իսկ նրանց "Still Loving You"  երգը 22-րդն է ամենահանճարեղ բալլադների շարքում։ Նրանք ստացել են բազմաթիվ մրցանակներ, օրինակ World Music Awards-ի ժամանակ ամենաթանկ նվերն են ստացել։
Ալբոմներ

Անդամներ
Ռուդոլֆ Շենկեր
Կլաուս Մեյնե
Մատտիաս Յաբս
Ջեյմս Կոտտակ
Պավել Մաչիվոդա

No comments:

Post a Comment