Friday, May 29, 2015

Megadeth

Մեգադեթ ամերիկյան թռեշ-մետալ խումբ է, ստեղծվել է Կալիֆորնիա նահանգի Լոս-Անջելես քաղաքից, 1983թ.-ին։ Խումբը հիմնադրվել է կիթառահար և վոկալիստ Դեյվ Մասթեյնի և բաս-կիթառահար Դևիդ Էլլեֆսոնի կողմից, այն բանից հետո, երբ Դեյվ Մասթեյնը հեռացված էր Metallica խմբից։ Այդ ժամանակից ի վեր խումբը թողարկել է 14 Ստուդիական ալբոմ։ Խումբը առևտրականորեն ամենահաջող թռեշ-մետալ խմբերից մեկն է, վաճառելով ավելի քան 38 միլիոն ալբոմ ամբողջ աշխարով, հաշված «Գրեմմի»-ին առաջադրված բազմա-պլատինային ալբոմ Countdown to Extinction:
Միայն ԱՄՆ-ում Մեգադեթը ստացել է հինգ պլատինային, յոթ ոսկե ալբոմ և ութ «Գրեմմի» պարգևի առաջադրություն, որպես ամենալավ հևի մետալ ժանրի երաժշտության կատարող: Խումբը քանդվեց 2002-ին նրանից հետո, երբ Մասթեյնը ծանր վնասեց իր ճառագայթային նյարդայնությունը,բայց անցնելով ֆիզոթերապիյան, 2004-ին Մասթեյնը վերականգնեց խումբը, որը նույն տարում բաց թողեց The System Has Failed ալբոմը, որը Billboard հանրաճանաչ ալբոմների հիթ-շքերթում սկսեց 18 տեղը:
30 տարվա ակտիվ գործունեության ժամանակ Մեգադեթում մասնակցել է 20 երաժիշտ, և միայն Դեյվ Մասթեյնն է մնում խմբի լիդեր առաջին կազմից և հիմնական երգ գրող: Մեգադեթը Metallica Slayer և Anthrax խմբերի հետ միասին անվանում են Թռեշ-մետալի «Մեծ Քառյակ»:

Անդամներ
Դեյվ Մասթեյն
Դևիդ Էլլեֆսոն
Շոն Դրովեր
Քրիս Բրոդերիկ
Նախկին անդամներ
Քռեգ Հենդեվիդտ Դիջոն Կառուտերս Լի ՌաուշՔերրի Քինգ Գար Սեմուելսոն Քրիս Փոլանդ Չակ Բելեր Ջեֆֆ Յանգ Նիկ Մենցա Մարտի Ֆրիդման Ջիմմի Դեգրասսո Էլ Պիտերլի Ջեյմս Նաքդոնաու Գլեն Դրովեր
Ջեյմ Լոմենցու

No comments:

Post a Comment