Sunday, March 8, 2015

Pink Floyd

 Աղբյուրը Wikipedia-ից
 խմբագրված Գիսանեից
Փինք Ֆլոյդ  բրիտանական պրոգրեսիվ/փսիխոդելիկ ռոք խումբ է։ Առանձնապես հայտնի է իր ստեղծագործություններում շոշափվող փիլիսոփայական և կոնցեպտուալ թեմաներով, ձայնային և լուսատեսողական էքսպերիմենտներով ու շքեղ համերգներով։ Հիմնադրվել է 1966 թվականին, վերջին ալբոմը՝ The Endless River, թողարկվել է 2014 թվականին։
Խումբը ստեղծվել է 1966 թվականին Քեմբրիջի քոլեջի շրջանավարտներ Սիդ Բարրեթի և Ռոջեր Ուոթերսի կողմից։ Բարրեթն այդ ժամանակ արդեն իսկ բազմաթիվ երգերի ու բանաստեղծությունների հեղինակ էր, իսկ
Ուոթերսը 1965-ից ռիթմ-էնդ-բլյուզ էր նվագում "SIGMA-6" խմբում, որի անդամներ Ռիք Ռայթն  ու Նիք Մեյսոնը ևս ներգրավվեցին Փինք Ֆլոյդի կազմում։

 Կարճ ժամանակով նրանց միացավ կիթառահար Բոբ Քլոուզը, իսկ նախապես "The Screaming Abdabs" կոչված խումբը Բարրեթի առաջարկով վերանվանվեց "The Pink Floyd Sound" ։ Խումբը ելույթներ էր ունենում լոնդոնյան ակումբներում, իսկ 1966 թ. դեկտեմբերին մենեջերներ Էնդրյու Քինգի ու Փիթեր Ջենների ղեկավարությամբ ձայնագրեց առաջին սինգլը՝ "Arnold Layne"։ Բրիտանական ազգային ռադիոն հրաժարվեց հեռարձակել երգը, այդուհանդերձ այն մտավ բրիտանական հիթ-շքերթ ու վերջին հաշվով նվաճեց 6-րդ հորիզոնականը։ Բարրեթի պոեզիան՝ համեմված Գրեմի և Քերոլի կերպարներով, լայն ճանաչում գտավ։ Այդ ընթացքում Բարրեթն ավելի ու ավելի էր տարվում թմրադեղերով և ընկնում տեսիլքների մեջ, գնալով կտրվում շրջակա աշխարհից և ընկղմվում իր ներքին խնդիրների մեջ։
Ֆիլմը տպավորիչ էր և դրա արդյունքում “The Wall” ձայնասկավառակը է՛լ ավելի ճանաչում ձեռք բերեց խմբին։

Սիդ Բարրեթի հեռանալուց հետո միանձնյա առաջատարի դերը ստանձնել էր վերցնել Ռոջեր Ուոթերսը.այդ հանգամանքը խմբի մյուս անդամներին դուր չէր գալիս։
անդամներ 
Սիդ Բարրեթ
Դեյվիդ Գիլմոր
Ռոջեր Ուոթերս
Ռիք Ռայթ
Նիք Մեյսոն
Բոբ Քլոուզ


1979-ին  հանրաճանաչ հեղափոխական երգ ստեղծագործվեց Փինք Ֆլոյդի կողմից, որը անգլիական չափից խիստ դաստիարակության մասին էր որտեղ այդ տեսահոլովակի մեջ  ասվում է, որ վերջ դրեք  դաժան վարվելակերպը երեխաների հանդեպ: Another brick in the wall երգի հատվածները մտնում են The Wall ձայնասկավառակի բաժնում:

ամբողջությամբ երգը լսելու համար սեղմեք այստեղ

 

 

 

            Ալբոմներ




No comments:

Post a Comment