խմբագրված Գիսանեից
Bon
Jovi-ն ամերիկյան ռոք-խումբ է Սայրեվիլլից, Նյու Ջերսի։ Ձևավորվել է 1983
թվականին։ Bon Jovi-ի անդամներն են վոկալիստ ու անվանակից Ջոն Բոն Ջովին Րիչի Սամբորան, Դեվիդ Բրայանը և
Տիկո Տորրեսը։ Խմբի կազմը դրա պատմության ընթացքում հիմնկանում
պահպանվել է, միակ բացառությունը եղել է 1994 թվականին, երբ բաս-կիթառահար
Ալեք Ջոն Սաչը լքեց այն, ում ոչ պաշտոնապես փոխարինեցՀյու Մաքդոնալդը։1986 թվականին Bon Jovi-ն համաշխարհային ճանաչում ձեռք բերեց՝ շնորհիվ իր 3-րդ ալբոմի՝ Slippery When Wet-ի։ Խմբի 4-րդ ալբոմը New Jersey-ն նույնպես հաջողակ էր 1988 թվականին։ Ուշ 1980-ականներին տուրից ու անդադար ձայնագրումներից հետո, խումբը ընդմիջում է, որին հետևում է 1990 թվականի New Jersey Tour-ը, որի ընթացքում Ջոն Բոն Ջովին ու Րիչի Սամբորան երկուսն էլ թողարկում են հաջողակ սոլո-ալբոմներ։
1992 թվականին խումբը վերադառնում է
Keep the Faith ալբոմով։ Bon Jovi-ն հայտնի է, որպես իր երաժշտության մեջ տարբեր ոճեր կիրառող խումբ, որոնց մեջ մտնում է քանթրին՝ 2007 թվականի Lost Highway ալբոմում։ 2013 թվականի մարտի 20-ին Bon Jovi-ն թողարկում է իր 12-րդ ստուդիական ալբոմը՝ What About Now։ Առայժմ Bon Jovi-ն թողարկել է 12 ստուդիական ալբոմ, 3 ժողովածու ու 2 լայվ-ալբոմ։
Խումբը բոլոր ժամանակների աշխարհի ամենավաճառվող խումբն է, ով վաճառել է ավելի քան 100 մլն. օրինակ ամբողջ աշխարհում ու անցկացրել է ավելի քան 2700 համերգ շուրջ 50 երկրներում՝ 34 մլն. երկրպագուների համար։
Անդամներ Ջոն Բոն Ջովի Րիչի Սամբորա Դեվիդ Բրայան Տիկո Տորրես

No comments:
Post a Comment