Saturday, September 12, 2015

Rammstein


Աղբյուրը Wikipedia-ից 
(խմբագրված)



Rammstein գերմանական ռոք խումբ է, կազմավորվել է 1994 թվականին։ Խմբի ոճը կարելի է բնութագրել որպես Neue Deutsche Härte, ինչը բառացի նշանակում է՝ Նոր գերմանական կոշտություն։ Չնայած այն փաստին, որ գրեթե բոլոր երգերի տեքստերը գրված են գերմաներեն, խումբը շատ հայտնի է նաև գերմանիայից դուրս, այդ թվում և ԱՄՆ-ում։ «Reise, Reise» ալբոմից հետո նրանք դարձել են բոլոր ժամանակների ամենահայտնի գերմանական խումբը։ 2009 թվականի տվյալներով ամբողջ աշխարհում վաճառվել է 15 միլիոն ձայնասկավառակ։ Նրանց կենդանի համերգները լի են շքեղ հրավառություններով, լուսային էֆեկտներով, ինչը շոուին տալիս է անկրկնելի տեսք։
 Շնայդերը և Ֆլեյկը նշել են, որ երբ նրանք որոշում էին խմբի անունը չգիտեին, որ Ռամշտայն գրվում է 1 մ-ով այլ ոչ թե 2:
Ստեղծման օրից ի վեր խմբի կազմը չի փոխվել։ Խմբի բոլոր անդամները նախկին Գերմանիայի   են, մասնավորապես Դեմոկրատական հանրապետությունից  Արևելյան Բեռլինից և Շվերինից։
Դիտեք՝ նրանց հարցազրույցը <<Ո՞վ են նրանք>>

Ալբոմներ

  • Herzeleid (Խոր վիշտ) (1995)
  • Sehnsucht (Կարոտ) (1997)
  • Mutter (Մայր) (2001)
  • Reise, Reise (Ճանապարհորդություն, ճանապարհորդություն) (2004)
  • Rosenrot (Վարդ) (2005)
  • Liebe ist für alle da (Սերը բոլորի համար է) (2009)






սեղմեք այստեղ Rammstein-ի ամենալավ հիթերը լսելու համար:

No comments:

Post a Comment